Գլխավոր տեղեկություն
Номер
N 551-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.06.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2008
Дата вступления в силу
10.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 551-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 90,389.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 30,365.5 հազ. դրամ, ինն ամսում` 60,359.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 551-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ
Միջոցառումների և դրանք իրականացնող
մարմինների անվանումները
Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածները
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
 

ԸՆԴԱՄԵՆԸ

30,365.5 60,359.0 90,389.0  
 

այդ թվում`

       
1. «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ
«Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառների տեղադրում
7,052.0 7,052.0 7,052.0 Այլ ընթացիկ դրամաշնորհներ
2. «Այ ԹԻ Ի» ՓԲԸ
Վ. Սարոյանին նվիրված ինտերնետային կայքի ստեղծում
3,550.0 3,550.0 3,550.0 Այլ ընթացիկ դրամաշնորհներ
3. «Մշակութային երկխոսություն» ՍՊԸ
«Սարոյանական ասույթներ» հուշանվերային երկլեզու գրքի հրատարակում
2,000.0 2,000.0 2,000.0 Այլ ընթացիկ դրամաշնորհներ
4. «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպություն
«Սարոյանը կինոյում». «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություն
2,630.0 2,630.0 2,630.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
5. «Հայաստանի պետական կամերային նվագախումբ» ՊՈԱԿ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հոբելյանական համերգը Ֆրեզնոյում
  20,000.0 20,000.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
6. «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
Վ. Սարոյանի 100-ամյակին նվիրված միջազգային թատերական փառատոն
    27,790.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
7. «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպություն
Վ. Սարոյանին նվիրված միջազգային գիտաժողով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո
8,000.0 15,250.0 15,250.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
8. Վիլյամ Սարոյանի պիեսների բեմադրություններ 7,133.5 7,133.5 7,133.5  
 

այդ թվում`

       
1) «Էյ Դի Վի Մեդիա Էս» ՍՊԸ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
«Օպերա, օպերա» (ռեժ.` Ս. Ստեփանյան)
3,700.0 3,700.0 3,700.0 Այլ ընթացիկ դրամաշնորհներ
2) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ
«Պատմություններ գնացքում» (ռեժ.` Ն. Մալյան)
2,462.0   2,462.0   2,462.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
3) «Երաժշտական կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ
«Հեյ, ո՞վ կա այդտեղ» (ռեժ.` Է. Սադոյան)
971.5 971.5 971.5 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
9. «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ
Վ. Սարոյանի լուսանկարներով կենսագրական գրքի պատվիրում և թարգմանություն անգլերենից հայերեն
  2,743.5 4,983.5 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան