«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2004 թվականի N 900-Ն
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771 որոշմամբ հաստատված հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միջնակարգ կրթության պետական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2006 թվականից մինչև 2008 թվականն աստիճանաբար ապահովել հանրակրթական դպրոցներում օգտագործվող ուսումնական պլանների, հանրակրթական առարկաների չափորոշիչների և ծրագրերի համապատասխանեցումը միջնակարգ կրթության պետական չափորոշչին:
3. 2006 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» N 226 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
1. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը սահմանում է կրթության բովանդակության կառուցվածքը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն չափը, սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, գնահատման ձևերն ու սանդղակը:
Միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան`
1. ստեղծվում են ուսումնական առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր, օրինակելի ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացը կանոնակարգող նորմատիվ այլ փաստաթղթեր.
2. իրականացվում է հանրակրթական հաստատությունների լիցենզավորումը և դրանց գործունեության վերահսկողությունը.
3. կազմակերպվում են ուսուցիչների և մանկավարժական ղեկավար կադրերի պատրաստումը, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը.
4. գնահատվում են հանրակրթության արդյունքները.
5. վերանայվում են ծրագրերը, դասագրքերը և այլ ուսումնական նյութեր.
6. միջնակարգ կրթության պետական չափորոշիչը տեղայնացվում է դպրոցական բաղադրիչով` ելնելով դպրոցի առանձնահատկություններից:
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված սկզբունքների համաձայն:
Միջնակարգ կրթության պետական չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից:
2. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը ներառում է`
1. հանրակրթության ուսումնական բնագավառները և բովանդակային բաղադրիչները.
2. սովորողին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները` ըստ ուսումնական բնագավառների և դպրոցի աստիճանների.
3. հենքային ուսումնական պլանը (իր աղյուսակներով և պարզաբանումներով), ուսումնական առարկաների ցանկի ձևավորման հիմնական սկզբունքները, օրինակելի ուսումնական պլանի մշակմանն ու հաստատմանը ներկայացվող պահանջները.
4. գնահատման ձևերը, սանդղակը և գնահատականների գրանցման ու հաշվառման կարգը:
3. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Միջնակարգ կրթության պետական չափորոշչի գործառույթներն են`
1. Հայաստանի Հանրապետությունում կրթության իրավունքի և հանրակրթության միասնական քաղաքականության ապահովումը.
2. կրթության բովանդակության սահմանումը.
3. սովորողի ուսումնական բեռնվածության սահմանումը.
4. կրթության համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
5. հանրակրթության որակի բարելավումը.
6. սովորողների ընդունակություններին և նախասիրություններին կրթության համապատասխանեցումը.
7. սովորողների ուսումնական գործընթացի և ուսուցման արդյունքների գնահատումը.
8. ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի որոշումը և նրանց ատեստավորումը.
9. ուսուցիչներին, սովորողներին և նրանց ծնողներին, հասարակությանը կրթության բովանդակության և դպրոցից ակնկալվող արդյունքների մասին իրազեկումը.
10. զանգվածային լրատվամիջոցների և ինտերնետի (համացանցի) մանկավարժական ներգործության ապահովումը.
11. հանրակրթության իրականացման վերահսկումն ու գնահատումը.
12. առարկայական չափորոշիչների, ծրագրերի և միջնակարգ կրթության պետական չափորոշչի դպրոցական բաղադրիչի մշակման ապահովումը.
13. դպրոցական շենքերին, ուսուցման գործընթացին ներկայացվող պայմանների ապահովումը:
4. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Հանրակրթական առարկաների չափորոշիչները (այսուհետ` առարկայական չափորոշիչ) մշակվում են միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան և հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
Առարկայական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված հիմնական սկզբունքների համաձայն:
Առարկայական չափորոշչի հիման վրա մշակվում են ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են ծառայում դասագրքերի, ձեռնարկների և ուսումնական այլ նյութերի ստեղծման համար:
Առարկայական չափորոշչի հիման վրա կարող են ստեղծվել այլընտրանքային առարկայական ծրագրեր և դասագրքեր, որոնք նույնպես հաստատվում են նախարարության կողմից:
5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Միջնակարգ կրթության բովանդակությունը, սույն չափորոշչի համաձայն, կազմում են հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված և սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտական գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական և գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները:
Միջնակարգ կրթության բովանդակությունը ներկայացվում է ուսումնական բնագավառներով և բաղադրիչներով:
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանվում են հետևյալ ուսումնական բնագավառները.
հայոց լեզու, գրականություն,
օտար լեզուներ,
մաթեմատիկա,
ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
բնական գիտություններ,
հասարակական գիտություններ,
արվեստ,
տեխնոլոգիա (տեխնիկական գիտելիքներ և աշխատանքային հմտություններ),
ֆիզիկական կրթություն, նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) և անվտանգ կենսագործունեություն:
Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է պարտադիր և ընտրովի առարկաներով և թեմատիկ դասընթացներով:
Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչների միջոցով.
գիտելիքների համակարգ,
կարողություններ և հմտություններ`
ճանաչողական, տրամաբանական,
հաղորդակցական,
համագործակցային,
ստեղծագործական,
ինքնուրույն գործունեության,
արժեքային համակարգ:
Միջնակարգ կրթության բովանդակային բաղադրիչները որոշակիացվում են ըստ ուսումնական բնագավառների և հանրակրթական դպրոցի աստիճանների` հաշվի առնելով սովորողների զարգացման ֆիզիոլոգիական, հոգեբանական և ազգային առանձնահատկությունները:
1. Գիտելիքների համակարգ
Ելնելով դպրոցի տարբեր աստիճանների նպատակներից` այս բաղադրիչով սահմանվում են սովորողների յուրացման համար նախատեսված գիտելիքները: Դրանք են`
ա) գիտելիքներ հայոց լեզվից, գրականությունից և այլ լեզուներից.
բ) գիտելիքներ մարդու` որպես կենսաբանական ու սոցիալական էակի մասին.
գ) գիտելիքներ մաթեմատիկայից.
դ) գիտելիքներ բնության, բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ.
ե) գիտելիքներ հասարակության, նրա կառուցվածքի, հաստատությունների, սոցիալական խմբերի, զարգացման օրինաչափությունների մասին.
զ) գիտելիքներ հայոց և համաշխարհային պատմությունից.
է) գիտելիքներ փիլիսոփայությունից, տրամաբանությունից, բարոյագիտությունից, հոգեբանությունից, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից և իրավագիտությունից.
ը) գիտելիքներ ինֆորմատիկայից և ՏՀՏ-ից.
թ) գիտելիքներ ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մասին.
ժ) գիտելիքներ արվեստի և տեխնոլոգիայի բնագավառների մասին.
ժա) գիտելիքներ ազգային ու համամարդկային հոգևոր-մշակութային, սոցիալական, քաղաքական և տնտեսական արժեքների մասին:
2. Կարողություններ և հմտություններ
Այս բաղադրիչով տրված կարողությունների և հմտությունների ամբողջությունը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, նպաստում է նրա սոցիալականացմանը:
Չափորոշիչներում առանձնակի կարևորվում են ճանաչողության հետևյալ մեթոդները` վերլուծում, մասնավորում, համադրում, վերացարկում, անդրադարձում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), ընդհանրացում, կանխատեսում:
1) Ճանաչողական, տրամաբանական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է սովորողին ծանոթացնել ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ, այդ թվում`
ա) գիտելիքներ ձեռք բերել` զգայության, ընկալման և մտապատկերման միջոցով.
բ) վերլուծել` քննարկման, մեկնաբանման, տարանջատման, համեմատության,
խմբավորման միջոցով.
գ) մտահանգումներ անել` ամբողջացման, հակադրման, բնութագրման, հիմնավորման,
ամփոփման, կշռադատման միջոցով.
դ) ընդհանրացնել և համադրել` վերացարկման, գնահատման, արժևորման, փաստարկման,
ապացուցման, կանխատեսման, ծրագրման միջոցով.
ե) հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման
հնարավոր եղանակները և գտնել լուծումներ.
զ) երևույթների նկատմամբ դրսևորել առողջ հետաքրքրություն և քննադատական մոտեցում.
է) վերլուծել իրավիճակը և կատարել եզրակացություններ.
ը) ինքնուրույն որոշումներ կայացնել և հիմնավորել.
թ) նպատակներ դնել, մշակել դրանց հասնելու ուղիներ և ծրագրել սեփական գործը:
2) Հաղորդակցական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) լսել, ընկալել և համարժեք վերաբերմունք դրսևորել.
բ) բանավիճել, բանավոր և գրավոր տրամաբանված խոսք կառուցել.
գ) ըստ նշանակության և տեղին օգտագործել սովորած տերմինները (եզրերը),
հասկացությունները և արտահայտությունները.
դ) հասկանալ և ճիշտ օգտագործել հաղորդակցման ոչ խոսքային միջոցները.
ե) օգտվել ժամանակակից հաղորդակցման տեխնիկական միջոցներից և այլն:
3) Համագործակցային կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար
պատասխանատվություն կրել.
բ) սովորել և սովորեցնել.
գ) դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն.
դ) սեփական շահը գիտակցելով` ճանաչել և ընդունել ուրիշների շահերը.
ե) բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել.
զ) ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել բարեկիրթ,
հարգել գործընկերոջ իրավունքները.
է) զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից, կանխակալ
մոտեցումներից.
ը) իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից և այլն:
4) Ստեղծագործական կարողություններ ենթաբաղադրիչը նպատակ ունի զարգացնել սովորողի ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) ստեղծագործաբար կիրառել ձեռք բերած գիտելիքները.
բ) դրսևորել ստեղծագործական երևակայություն.
գ) երևակայել, խորհել և ենթադրություններ անել ապագայի մասին.
դ) ընկալել և ընդունել նյութական և հոգևոր նոր արժեքները:
5) Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) անաչառ գնահատել սեփական ուժերն ու կարողությունները և ըստ այդմ ծավալել
ուսումնական, աշխատանքային գործունեություն.
բ) գիտակցել սեփական գործի կարևորությունը, դրա նկատմամբ պատասխանատվություն
և պարտաճանաչություն դրսևորել.
գ) ճիշտ տնօրինել ժամանակը, մշակել և պահպանել աշխատանքի և հանգստի ժամակարգ
(ռեժիմ), վերահսկել սեփական վարքը.
դ) խնամել սեփական մարմինը, դրսևորել այն մարզելու կամք.
ե) զբաղվել ինքնադաստիարակությամբ և ինքնակրթությամբ.
զ) կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, գնահատել սեփական քայլերը և դրանց
հետևանքները:
3. Արժեքային համակարգ
Սույն բաղադրիչով նախատեսված համակարգը արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:
Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`
ա) գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների,
ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը.
բ) հարգի Հայաստանի պետական խորհրդանիշերը, լինի հայրենասեր, կարևորի ազգային
հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը.
գ) գիտակցի, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները, կրթությունը մեծագույն
արժեքներ են ժամանակակից աշխարհում.
դ) գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները, աշխատանքային
հմտությունները, մասնագիտական վարպետությունը.
ե) կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները,
լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ.
զ) կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը.
է) գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ, լինի նախաձեռնող,
դրսևորի արժանավայել պահվածք.
ը) գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ
հարգանքի դրսևորման կարևորությունը.
թ) հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր,
հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների
ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ.
ժ) անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի
թերագնահատումը կամ գերագնահատումը.
ժա) դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի
ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը.
ժբ) մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը,
հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների
կիրառման գործում:
6. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ներկայացվող պահանջները սահմանում են այն մակարդակը, որը պետք է ապահովի միջնակարգ հանրակրթական դպրոցը` ըստ ուսումնական բնագավառների, բովանդակային բաղադրիչների և դպրոցի աստիճանների:
Ընդհանրական որակական պահանջները որոշակիացվում և ամրագրվում են հանրակրթական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում, որտեղ նշվում է նաև սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակը: Ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերից յուրաքանչյուրի համար, այս պահանջների պահպանմամբ, մշակվում են առարկայական առանձին չափորոշիչներ:
1. Հայոց լեզու, գրականություն
Լեզուն մտածողության հիմնական միջոցն է: Մայրենի լեզուն սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ շփվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին բազմաբնույթ գիտելիքներ ստանալու, գրական-գեղարվեստական արժեքներին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու բացառիկ հնարավորություններ է տալիս: Գրականության և քերականության ուսուցման գլխավոր նպատակը մայրենի լեզվի գերազանց իմացության ապահովումն է: Մայրենի լեզուն կրթության լեզուն է: Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է մայրենի լեզվի հիմքի վրա:
Մայրենի լեզվի և գրականության ուսուցման շնորհիվ մարդը ձեռք է բերում ազգային արժանապատվության խոր գիտակցում, իր նախնիների ստեղծած մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողություն:
ՀՀ պետական լեզուն` հայերենը, ազգային խորհրդանիշ է, պետության ու ազգային անվտանգության երաշխիք:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
1. Տարրական դպրոցն ավարտողը պետք է` գիտենա սահուն և գրագետ կարդալ` հասկանալով կարդացածի իմաստը և պահպանելով հայերեն խոսքի ճիշտ արտասանությունը. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` |
2. ծանոթ լինի դասական և արդի մանկական գեղարվեստական գրականության նմուշներին և բանահյուսական նյութերի մշակումներին. |
2. գիտենա, ճանաչի հայ և արտասահմանյան ամենաանվանի գրողներին և նրանց ստեղծագործությունները, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության որոշ նմուշներ. |
2. գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության նյութեր. |
3. գիտենա բանավոր և գրավոր ճիշտ արտահայտվել` պահպանելով ուղղախոսական, ուղղագրական և քերականական տարրական կանոնները. |
3. գիտենա բանավոր և գրավոր խոսք կառուցելու սկզբունքները` պահպանելով քերականական հիմնական կանոններն ու օրինաչափությունները, ոճաբանական սկզբունքները. |
3. գիտենա բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգները` դրսևորելով հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների իմացություն. |
4. գիտենա կարդացած տեքստերում հանդիպած բառերի իմաստն ու նշանակությունը. |
4. իմանա գրական- գեղարվեստական, գիտահանրամատչելի տեքստերում հանդիպող բառերի նշանակությունը, գիտենա հայերենի բառակազմության հիմնական օրինաչափությունները. |
4. տիրապետի գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարին, տիրապետի հայերենի բառաստեղծման սկզբունքներին. |
5. կարողանա տարբերակել արձակ և չափածո ստեղծա- գործությունները. |
5. ունենա գրականագիտական տարրական գիտելիքներ (գրական ժանրեր, պատկերավորման միջոցներ). |
5. ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից. |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
6. լսել խոսակցին, նրա ասածը հասկանալ ու ճիշտ վերարտադրել, հիմնավորված պատասխան տալ. |
6. հաղորդվող նյութի հիման վրա վերլուծել, վերացարկել, կշռադատել, հարցն ընկալել, մտքում պատասխանը կառուցել և բարձրաձայն արտահայտել. |
6. ուսումնասիրել լեզվական և գրական երևույթներ, արվեստի և գրականության նմուշներ, վերլուծել ու համեմատել դրանք. |
7. կարդալ գեղարվեստական ու գիտահանրամատչելի ոչ բարդ տեքստեր և բանավոր ու գրավոր վերարտադրել դրանց բովանդակությունը. |
7. համեմատել և վերլուծել ազգային և արտասահմանյան գրական-գեղարվեստական նմուշները, ըմբռնել և մեկնաբանել գրական երկը. |
7. ճիշտ ընկալել գրական երկը` համապատասխան գեղագիտական և բովանդակային որակներով, ըմբռնել ենթատեքստը, կատարել համեմատական վերլուծություն. |
8. առաջադրված թեմային համապատասխան հարցեր կազմել և գրավոր շարադրել պատասխանները. |
8. գրավոր շարադրել սեփական մտքերը, զգացումները, կարծիքը, գրագետ խոսքը դարձնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման միջոց. |
8. գեղարվեստական և վերլուծական բնույթի գրավոր աշխատանքներ գրել, ելույթներ ունենալ գրականության և արվեստի մասին. |
9. օգտվել դպրոցական բառարաններից և մանկական հանրագիտարաններից. |
9. օգտվել ուղղագրական և բացատրական բառարաններից ու հանրագիտարաններից, գործածել նոր սովորած բառերն ու տերմինները. |
9. օգտվելով բառարաններից և տեղեկատվական այլ աղբյուրներից հարստացնել սեփական բառապաշարը և կիրառել նոր բառերը բանավոր և գրավոր խոսքում. |
10. իրավիճակին համապատասխան խոսք կառուցել, իր մտքերը, կարծիքը հստակ, ճիշտ հայերենով ձևակերպել և հաղորդել ուրիշին. |
10. ուշադիր լսել, ըմբռնել և վերարտադրել միջին բարդության բանավոր խոսքը. |
10. երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել. |
11. բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել իր զգացմունքները, երևակայությամբ պատկերացրածը. |
11. հանդես գալ ընդարձակ և հակիրճ ելույթով, արտահայտիչ և պատկերավոր խոսքով գրավել զրուցակիցների ուշադրությունը. |
11. օգտվել տարբեր աղբյուրներից և ընտրել անհրաժեշտ տեղեկատվություն, տարբերել գլխավորը երկրորդականից, ուսումնասիրված նյութը հաղորդել լսարանին. |
12. իր իմացածը ճիշտ և հասկանալի հաղորդել ուրիշին. |
12. ուրիշին սովորեցնել իր սովորածն ու իմացածը. |
12. անհատական կամ համատեղ |
13. գրագետ հայերենով բանավոր և գրավոր արտահայտել իր կարծիքը կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ. |
13. ուրիշներին հաղորդել գրական երկի սեփական ըմբռնումը, լսել նրանց կարծիքները և տեսակետները. |
13. նախաձեռնել տարբեր բնույթի միջոցառումներ (գրական երեկո, հանդիսավոր արարողություն, բեմադրություն) կամ մասնակցել դրանց. |
14. իր լեզվական կարողություններն օգտագործել այլ առարկաներ ուսումնասիրելու համար. |
14. այլ առարկաներ յուրացնելիս կիրառել իր լեզվական հմտությունները. |
14. իր լեզվաոճական գիտելիքներն ու հմտություններն օգտագործել նոր գիտելիքներ ստանալու, ներլեզվական և միջլեզվական համեմատական վերլուծություն կատարելու համար. |
15. փորձել հորինել փոքրիկ պատմություններ, հեքիաթներ, առակներ, ոտանավորներ. |
15. երևակայության ու պատկերավոր մտածողության օգնությամբ ստեղծագործել, հորինել պատմություններ, հեքիաթներ. |
15. գեղարվեստական խոսքի միջոցներով արտահայտել իր հույզերը, ապրումներն ու մտորումները, անել ինքնուրույն ստեղծագործելու փորձեր. |
3. Արժեքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
2. Օտար լեզուներ
Օտար լեզուն ոչ հայախոս անձանց հետ շփվելու հիմնական, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթն այլ ժողովուրդներին մատչելի դարձնելու լրացուցիչ միջոց է:
Օտար լեզուների իմացությունը նպաստում է անձի հաղորդակցելու ունակությունների զարգացմանը, միջմշակութային փոխըմբռնմանը, այլ մշակույթների արժեքների ընկալմանն ու գնահատմանը:
Օտար լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները: Ուսումնական այս բնագավառը նպաստում է նաև բնության և ժամանակակից աշխարհի մասին առավել ամբողջական գիտելիքներ ստանալուն, գեղագիտական, բարոյական, սոցիալական, համամարդկային և ազգային արժեքների գիտակցմանը, պահպանմանը և փոխանցմանը:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` |
2. ունենա պարզագույն հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից. |
2. ունենա իր նախասիրությունների և կենսագործունեության վերաբերյալ նկարագրությունների և հաղորդակցման համար բավարար բառապաշար. |
2. ունենա բնության, հասարակության, մշակութային արժեքների վերաբերյալ կարծիք արտահայտելու և տեղեկություն հաղորդելու անհրաժեշտ բառապաշար. |
3. գիտենա պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու կանոններ. |
3. տարբերակի օտար լեզվի հիմնական քերականական ձևերը, իմանա դրանց կազմությունը և իմաստները, գիտենա օտար լեզվի շարադասության հիմնական առանձնահատկությունները. |
3. գիտենա օտար լեզվի խոսքի մասերը, նախադասության անդամները, քերականական կանոններին կիրառության հիմնական օրինաչափությունները. |
4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների մասին (հեքիաթներ, երգեր, ոտանավորներ). |
4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի հիմնական տոների, սովորույթների, հանրահայտ մարդկանց, արվեստի և գրականության նմուշների մասին. |
4. իմանա լեզվակիր ժողովրդի պատմության ուրվագծերը և համամարդկային նշանակություն ունեցող նվաճումները. |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
5. պարզ նախադասություններով իր մասին բանավոր տեղեկություններ հայտնել. |
5. կազմել և որոշակի սահունությամբ արտասանել կարճ մենախոսություններ և երկխոսություններ իր կյանքի և նախասիրությունների մասին. |
5. կարծիք հայտնել բնության և հասարակության երևույթների, պետության, արվեստի, հաղորդակցության միջոցների մասին. |
6. համառոտ նկարագրել |
6. բանավոր խոսքով |
6. բանավոր և գրավոր |
7. գրել կարճ |
7. լսած կամ կարդացած |
7. գրել իր գիտելիքներն ու |
8. կարդալ ծանոթ |
8. տեղեկություններ քաղել |
8. կարդալ միջին ծավալի |
9. լսելով ճանաչել |
9. լսել և հասկանալ մաքուր |
9. լսել և հասկանալ ծանոթ |
10. պարզ |
10. տարբեր տեղեկատվական |
10. ինքնուրույն օգտվել |
11. հասկանալ |
11. առօրյա հարցերի շուրջ |
11. հանպատրաստի |
12. ինքնուրույն |
12. սեփական մտքերն ու |
12. օտար լեզվով |
3. Արժեքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
3. Մաթեմատիկա
Մաթեմատիկան աշխարհաճանաչման յուրատեսակ և համընդհանուր միջոց է: Մաթեմատիկական մեթոդներին տիրապետելը խթանում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռում իրական երևույթները և առօրյա խնդիրները մոդելավորելու միջոցով դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների` ուսումնասիրելով դրանք մաթեմատիկական մեթոդներով:
Ուսումնական այս բնագավառի հիմնական նպատակն է մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` |
2. տիրապետի թվաբանական չորս գործողություններին և հիմնական կանոններին. |
2. իմանա հանրահաշվական հիմնական հասկացությունները, հանրահաշվական արտահայտություններով գործողություններ կատարելու կանոնները. |
2. իմանա տարրական ֆունկցիաների հիմնական հատկությունները. |
3. հասկանա ամբողջի և նրա մասերի կապը, իմանա սովորական կոտորակի մասին. |
4. իմանա տոկոսի հասկացությունը և կարողանա ամբողջի մասն արտահայտել տոկոսով և հակառակը. |
3. ծանոթ լինի միացությունների և հավանականությունների տեսության տարրերին. |
4. ճանաչի երկրաչափական պարզագույն պատկերները և մարմինները, իմանա պարզ չափումներ կատարել. |
6. համակարգված գիտելիքներ ունենա երկրաչափական պատկերների վերաբերյալ, իմանա դրանց տարրերը, հատկությունները. |
4. ճանաչի տարածական մարմինները, իմանա դրանց տարրերը, հատկությունները. |
5. գաղափար ունենա երկարության, զանգվածի, մակերեսի, ժամանակի, արագության մասին, իմանա չափման որոշ միավորներ, ծանոթ լինի չափման պարզագույն գործիքների. |
7. գիտելիքներ ունենա պատկերների մակերես և որոշ տարածական մարմինների ծավալ հաշվելու մասին. |
5. գիտելիքներ ունենա մարմնի ծավալ և մակերևույթի մակերես հաշվելու մասին. |
6. ծանոթ լինի տրամաբանության տարրական հասկացություններին. |
8. իմանա բազմությունների հետ տարրական գործողություններ կատարելու կանոնները. |
6. իմանա տրամաբանության հիմնական հասկացությունները. 7. ծանոթ լինի բազմությունների տեսության տարրերին. |
|
9. գիտելիքներ ունենա թվային առանցքի և կոորդինատական հարթության մասին, գաղափար ունենա վեկտորների մասին. |
8. իմանա կոորդինատների մեթոդը և վեկտորների գործածությունը տարածության մեջ. |
|
10. իմանա գծային, քառակուսային, ռացիոնալ և դրանց բերվող հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու կանոնները. |
9. իմանա տարբեր հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու եղանակներ. |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը պետք |
Ավագ դպրոցն ավարտողը |
9. հասկանալ «և», |
13. իմանալ «և», «կամ», |
11. «և», «կամ», «կամ, |
10. խնդիրներ |
14. տրամաբանական |
12. տարբեր իրավիճակներում |
11. տարրական |
15. տրամաբանական հստակ |
13. որոշել խնդրի |
|
16. կառուցել որոշ տարրական |
14. կառուցել տարրական |
12. տրված տվյալների |
17. բարդ խնդիրը տրոհել |
15. հասկանալ |
13. համառոտ կերպով |
18. ընկալել արտահայտված |
17. ունենալ տրամաբանական |
15. պատկերների |
20. երկրաչափական |
19. տարածաչափական |
16. խնդիրներ լուծելիս օգտվել |
21. տարբեր խնդիրներ |
20. անհրաժեշտության |
17. նկատել պարզ |
23. նկատել և բացահայտել |
21. ոչ ստանդարտ |
19. զգալ ժամանակը, պատկերացնել ժամացույցը, |
24. տարբեր իրավիճակներում |
22. գործը նախագծել, |
|
25. մաթեմատիկական |
24. մաթեմատիկական |
3. Արժեքային համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
4. Ինֆորմատիկա և ՏՀՏ
«Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառն ապահովում է հանրակրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Տեղեկագիտությունը (ինֆորմատիկան) համապարփակ միասնացնող (ինտեգրող) առարկա է, որի դասավանդումը դպրոցում ունի առանձնահատուկ կարևորություն` նպաստելով միջառարկայական կապերի բացահայտմանն ու խորացմանը: Բնագավառի հիմնական նպատակն է զարգացնել տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, համագործակցելու, ինչպես նաև համակարգչային ծրագրերին ու ինտերնետային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողություններ և հմտություններ: Այս բնագավառը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը և կրթության շարունակականության ապահովմանը:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` |
1. տեղեկություն |
2. որոշակի գիտելիքներ |
2. համակարգված գիտելիքներ |
2. ծանոթ լինի |
3. ծանոթ լինի ծրագրային |
3. գիտենա ծրագրային |
|
4. ծանոթ լինի ծրագրավորման |
4. ընդհանուր պատկերացում |
2. Կարողություններ և հմտություններ | ||
|
Միջին դպրոցն ավարտողը պետք |
Ավագ դպրոցն ավարտողը պետք |
|
6. տեսնել տարբեր |
6. երևույթները |
|
7. հաղորդակցական |
7. ելույթներ, |
|
8. մասնակցել խմբային |
8. արդյունավետ |
|
9. նախօրոք պլանավորել |
9. օգտվել աշխատանքի |
|
10. համակարգչով աշխատելիս |
10. ինքնուրույն ընտրել և |
|
11. զբաղվել |
11. ինքնակրթության համար |
|
12. համակարգչի օգնությամբ |
12. ստեղծագործել` |
|
13. ինքնուրույն |
13. համակարգչում |
3. Արժեքների համակարգ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է` 3. գիտակցի ժամանակակից կյանքում համակարգչի դերն ու նշանակությունը. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է` 14. գիտակցի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների դերը ժամանակակից արժեքների համակարգում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` 14. գիտակցի հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը. |
15. կարևորի «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իր իրավունքներն ու պատասխանատվությունը. |
15. գիտակցի և արժևորի «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իրավունքներն ու պատասխանատվությունը. | |
4. ձգտում ունենա |
16. կիրառի ինտերնետում |
16. լինի ինտերնետում |
5. Բնական գիտություններ
«Բնական գիտություններ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը բնության երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորումն է:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
2. տարրական գաղափար |
2. իմանա նյութի |
2. համակարգված գիտելիքներ |
3. գաղափար ունենա |
3. իմանա նյութերի հիմնական |
3. համակարգված գիտելիքներ |
4. ճանաչի իր |
4. գիտելիքներ ունենա |
4. համակարգված գիտելիքներ |
5. ճանաչի իր |
5. իմանա Հայաստանի |
5. իմանա մարդու վրա |
6. տարրական |
6. ճանաչի մարդ-բնություն |
|
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը պետք |
8. օգտվել պարզագույն |
8. հավաքել ոչ բարդ |
7. ծրագրել և իրականացնել |
9. շրջապատում |
9. եզրահանգումներ կատարել |
8. տիրապետել |
10. համագործակցել |
10. նախագծել, պլանավորել, |
10. զեկուցում պատրաստել |
11. օգտվել բնական |
11. բնության առանձին |
11. տարբերել գիտական |
12. հոգալ |
12. տարբերել և գնահատել |
13. պատասխանատու |
13. օգտվել |
13. իմանալ և պահպանել |
14. կարողանալ |
14. խնամել ընտանի |
14. տարբերակել |
15. դրսևորել ընդհանուր |
3. Արժեքային համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
16. հոգատար |
17. գիտակցի բնական |
18. պարտավորություն կրի |
6. Հասարակական գիտություններ
«Հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառն ընդգրկում է մարդկության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, մարդու` որպես անձի և քաղաքացու, նկարագիրը և սոցիալականացման փորձը, հասարակության կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտները:
Ուսումնական բնագավառի հիմնական նպատակն է` սովորողին ամբողջական գիտելիքներ տալ մարդու և հասարակության մասին, ձևավորել ու զարգացնել նրա ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները, դաստիարակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները և ապահովել սեփական ներուժին համապատասխան ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակների մեջ մասնակցությունը, ամրապնդել սովորողի հարգանքն ու հպարտությունը հայրենիքի, սեփական ժողովրդի պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ: Այն օգնում է սովորողին ճանաչել ինքն իրեն, ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում, ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
2. ծանոթ լինի հայ |
2. գիտելիքներ ունենա հայ |
2. իմանա հայկական |
3. նախնական |
3. գիտելիքներ ունենա |
3. ամբողջական պատկերացում |
4. պատկերացում |
4. պատկերացում ունենա |
4. ունենա համակարգված |
5. ունենա նախնական |
5. ծանոթ լինի |
5. իմանա ճանաչողության |
6. պատկերացում |
6. գաղափար ունենա |
6. իմանա աշխարհի |
7. պատկերացում |
7. ամբողջական գիտելիքներ |
7. համակարգված գիտելիքներ |
8. իմանա Հայաստանի |
8. իմանա Հայաստանի |
8. պատկերացում ունենա |
9. իմանա հասարակական |
9. իմանա մարդու, քաղաքացու |
9. յուրացնի իր ժողովրդի |
10. պատկերացում |
10. նախնական գիտելիքներ |
10. համակարգված |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը պետք |
12. զանազանել |
12. գնահատել անձի և |
12. վերլուծել և |
14. զանազանել |
14. տարբեր |
14. սկզբնաղբյուրները և |
15. հետևել |
15. կիրառել հաղորդակցվելու |
15. իրավիճակին |
16. բանավոր և |
16. կիրառել հոգեբանական |
16. դրսևորել փոխըմբռնում |
17. առօրյա կյանքի |
18. ձևավորել փոխադարձ |
18. դրսևորել համարժեք |
18. ուսումնական |
19. մասնակցել խմբային |
19. ունենալ գործուն |
19. կիրառել անձնական |
23. հասկանալ և գնահատել |
23. հասնել ինքնաճանաչման, |
20. դրսևորել |
24. արտահայտել սեփական |
24. պաշտպանվել և զերծ |
21. պլանավորել իր |
25. ձգտել հասնել անձնական, |
25. ճիշտ գնահատել սեփական |
22. պաշտպանել |
26. ունենալ գործուն |
26. հանդես բերել |
23. ինքնուրույն |
27. ունենալ հետազոտական |
27. կատարել |
|
28. բերել ինքնուրույն |
28. կազմել քաղաքական, |
24. հասկանալ իր |
29. փնտրել, գտնել և |
29. կայացնել և իրագործել |
|
30. դրսևորել տրամաբանական |
30. դրսևորել |
3. Արժեքային համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
|
32. գիտակցի Հայաստանի |
32. լինի հայրենասեր և |
26. կարևորի |
33. կարևորի անձնական, |
33. գիտակցի անձնական, |
27. կարևորի սեփական |
34. կարևորի իր ակտիվ |
34. գիտակցի իր ժողովրդի |
28. կարողանա |
35. գիտակցի մարդու` որպես |
35. գիտակցի ընտանիք |
29. ընդունի |
36. ընդունի ժողովուրդների, |
36. կարևորի ազգամիջյան |
|
37. ունենա արդարության, |
37. դրսևորի |
30. հասկանա ուսման |
38. գիտակցի կրթվելու, |
38. կարևորի «կրթություն |
7. Արվեստ
«Արվեստ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ապահովումն է: Գեղարվեստական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունն անձի մտավոր և հոգևոր ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց է, որն իրականացվում է արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու միջոցով: Արվեստի դասավանդումը նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական ճաշակի և բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
2. իմանա |
2. իմանա և ճիշտ օգտագործի |
|
3. պատկերացում |
3. ճանաչի հայ և |
2. իմանա համաշխարհային և |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
5. հասկանալ, |
5. ընկալել, ինքնուրույն |
4. հասկանալ արվեստի |
7. զբաղվել անհատական |
6. մասնակցել դպրոցի |
5. մասնակցել |
8. երևակայել, |
7. սեփական |
6. ինքնադրսևորվել և |
9. ճիշտ կազմակերպել |
8. արդյունավետ օգտագործել |
7. զբաղվել |
3. Արժեքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
8. Տեխնոլոգիա
Տեխնոլոգիան գիտություն է նյութի, էներգիայի և տեղեկատվության փոխակերպման և մարդու կողմից դրանց օգտագործման մասին:
«Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է սովորողների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կենցաղում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև մասնագիտությունների նախնական ծանոթացմանը և մասնագիտական կողմնորոշմանը:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` |
2. իմանա ուսումնառության ընթացքում և տանն օգտագործվող գործիքների ու հարմարանքների շահագործման եղանակները, դրանց հայերեն անվանումները. |
2. իմանա կենցաղում և արտադրությունում օգտագործվող որոշ մեքենաների, սարքերի, գործիքների նշանակությունը, կառուցվածքը և շահագործման կանոնները. |
2. տեղյակ լինի տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման պատմությանը, ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին. |
3. իմանա ձեռքի գործիքներով կատարվող պարզագույն տեխնոլոգիական գործընթացներ. |
3. պատկերացում ունենա տնային տնտեսության վարման, սննդի, հագուստի պատրաստման հիմունքների, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, գծագրության և ձևավորման վերաբերյալ. |
3. ճանաչի տեխնոլոգիական գործունեության հիմնական տարատեսակները, համեմատի և գնահատի դրանք. |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
5. զանազանել նյութերի տարբեր տեսակները, պահպանել, մշակել և օգտագործել դրանք. |
5. իմանալ և ճանաչել նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները. |
|
6. ստեղծել ոչ բարդ գծագրեր, սխեմաներ, ուրվանկարներ, տեխնիկական նկարներ. |
6. ընկալել գծագրության կարևորությունն ու օգտակարությունը գիտության և տեխնիկայի, ինչպես նաև դպրոցում ուսուցանվող այլ առարկաների յուրացման գործում. |
5. անհատական և խմբային գործնական աշխատանքներ կատարել տեխնոլոգիական, տնտեսագիտական, գեղարվեստակառուցաբանական (դիզայն) տարրերի օգտագործմամբ. |
7. ճիշտ կազմակերպել աշխատանքը, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և առողջապահական պահանջները. |
9. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, առողջապահական պահանջները և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն. |
6. պահպանել աշխատանքային կարգապահությունը. |
8. օգտագործելով սեփական դիտարկումները, երևակայությունը, գունազգացողությունը` զբաղվել պարզ տեխնոլոգիական գործունեությամբ. |
10. ստեղծագործաբար և նորովի օգտագործել ժողովրդական արհեստներին հատուկ ավանդական մոտիվները և կատարման տեխնոլոգիաները. |
7. սեփական նախասիրություններից, նորաձևության միտումներից և իր արտաքինի առանձնահատկություններից ելնելով` ընտրել հագուստի ուրույն ոճ. |
10. խնամել ընտանի կենդանիներ և սենյակային բույսեր. |
11. մասնակցել բնակարանի, դասասենյակի, դպրոցի ձևավորման աշխատանքներին. |
8. դպրոցի, տան վերանորոգման, բարեկարգման, ձևավորման, ինչպես նաև բակի, փողոցի կանաչապատման աշխատանքների ժամանակ ստեղծագործական մոտեցում դրսևորել. |
3. Արժեքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
12. ունենա |
13. ուսման մեջ և |
10. հասկանա մարդու |
13. ընկալի և |
14. կարևորի սեփական |
11. գիտակցի կյանքում |
9. Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն
«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելն է:
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
1. Գիտելիքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
2. ըմբռնի ֆիզիկական |
2. գիտելիքներ ունենա |
2. իմանա անհատական |
3. իմանա որոշ |
3. իմանա մարմնամարզական և |
3. գիտելիքներ ունենա |
4. պատկերացում |
4. ճանաչի և գնահատի |
4. իմանա արտակարգ |
|
5. ծանոթ լինի հայոց բանակի |
5. ընդհանուր պատկերացում |
2. Կարողություններ և հմտություններ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը պետք |
Ավագ դպրոցն ավարտողը պետք |
2. վերարտադրել |
2. նկարագրել և |
2. նկարագրել և |
3. կողմնորոշվել |
3. մարզախաղեր և ֆիզիկական |
4. տարբեր |
4. շարժախաղերի |
4. դրսևորել հանդուրժողականություն թե´ÿ հաղթանակի, թե´ պարտության դեպքում. |
7. տարբեր |
5. ընկալել տարբեր |
5. վնասվածքների ժամանակ |
8. ցուցաբերել առաջին |
6. առավոտյան |
6. կազմակերպել ֆիզիկական |
9. անցկացնել անհատական |
7. ճիշտ քայլել, |
7. ճիշտ վազել, ցատկել, |
10. արագ վազել, ցատկել, |
8. սովորած |
8. անսովոր պայմաններում |
11. առողջ ապրելակերպի |
|
9. ձևակերպել հրամաններ |
14. ընդունել զինվորական |
9. արագ և ճիշտ |
11. կարևորի արտակարգ կամ |
16. ճիշտ կողմնորոշվել |
3. Արժեքների համակարգ | ||
Տարրական դպրոցն |
Միջին դպրոցն ավարտողը |
Ավագ դպրոցն ավարտողը |
2. գիտակցի |
2. կարևորի սեփական |
2. ունենա ֆիզիկական |
3. գիտակցի |
3. ունենա բարոյակամային |
3. ունենա բավարար |
|
4. գիտակցի հայոց |
4. գիտակցի ազգային |
7. ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Հենքային ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական բնագավառներին հատկացվող շաբաթական և տարեկան ժամաքանակները և սովորողների շաբաթական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
1. Հենքային ուսումնական պլանի կառուցվածքը
Հենքային ուսումնական պլանը կազմված է երեք բաղադրիչներից` պետական, դպրոցական և նախասիրական:
Պետական բաղադրիչը ներառում է ուսումնական բնագավառները և դրանց համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները:
Դպրոցական բաղադրիչը, ըստ դասարանների, ներառում է այն ժամաքանակը, որը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով նախարարության կողմից երաշխավորված առարկաների ցանկով, հաշվի առնելով տեղական պայմանները և համայնքի կարիքները:
Նախասիրական բաղադրիչը հնարավորություն է ընձեռում վճարովի լրացուցիչ կրթություն, որն իրականացվում է սովորողի (նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի) կամավոր ընտրությամբ, դպրոցի կողմից հաստատված ծրագրերով, որոնք չեն կրկնում պետական ու դպրոցական պարտադիր առարկայական ծրագրերը:
Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և ֆինանսավորվում են պետական բյուջեից:
2. Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները
Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները`
ա) հանրակրթական քաղաքականության միասնականության ապահովումը.
բ) կրթության շարունակականության, հաջորդայնության և ամբողջականության ապահովումը.
գ) դպրոցի ինքնուրույնությունը հաշվի առնելը.
դ) հանրակրթության գործընթացում սովորողի, ծնողի և համայնքի մասնակցության ապահովումը.
ե) կրթական ավանդույթների շարունակականության և հայոց պետության սոցիալ-տնտեսական, ռազմավարական զարգացումների ապահովումը.
զ) չափորոշիչով նախատեսված բովանդակային պահանջների կատարման ապահովումը.
է) արդի աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տեղի ու դերի իմացության, նրա պատմամշակութային առանձնահատկությունների, ազգային հոգեբանության, ձգտումների և մտածելակերպի արտացոլումը.
ը) սովորողների ուսումնական բեռնվածության կարգավորումը և դասավանդվող առարկաների արդյունավետ քանակի ապահովումը.
թ) ուսումնական նյութի ամբողջականության ապահովումը և անհարկի կրկնությունների բացառումը, ինտեգրման տարբեր մոտեցումների կիրառումը.
ժ) ուսումնական բնագավառների, դպրոցի տարբեր աստիճանների նպատակների, սովորողների տարիքային և աշխարհընկալման առանձնահատկությունների հաշվի առնելը.
ժա) գիտությունների դասակարգման ժամանակակից մոտեցումների, ուսումնական բնագավառների ու առարկաների ինտեգրման և առանձին դասընթացների ներմուծման արդյունավետ զուգորդումը.
ժբ) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման կարևորումը:
Առարկայական ցանկը ձևավորելիս պետք է հաշվի առնել սովորողի զարգացման տարիքային փուլերով պայմանավորված հետևյալ առանձնահատկությունները:
Կրտսեր տարիքի սովորողին բնորոշ է շրջապատող աշխարհի, տարբեր առարկաների ու երևույթների ամբողջական, չտարրաբաժանված զգայական ընկալումը:
Ֆիզիկական աճի և մտածողության զարգացմանը զուգընթաց մեծանում է սովորողի կողմից համակարգված գիտելիքների տրամաբանական յուրացման հնարավորությունը: Այնուհետև աշխարհաճանաչողության շնորհիվ գերակա է դառնում տարրաբաժանված, խորացված գիտական ճանաչողությունը: Սովորողի հետագա աճին զուգընթաց` էմպիրիկ գործունեության, վերացական, տրամաբանական, քննադատական-վերլուծական, ստեղծագործական մտածողության արդյունքում նրա գիտակցության մեջ ձևավորվում է աշխարհի ամբողջական գիտական պատկերը` աշխարհայացքը:
Այս ամենից ելնելով` կրթության բովանդակության առավել ինտեգրումը (միասնացումը) կատարվում է տարրական դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում:
Միջին դպրոցի բարձր դասարաններում և ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են առանձին առարկաների միջոցով:
Ավագ դպրոցի տարբերակված հոսքերում իրականացվում է պետական պարտադիր և խորացված ուսուցման առարկաների դասավանդում:
Հիմնական դպրոցի ուսումնական պլանի պետական բաղադրիչում նոր առարկա ավելացնելու դեպքում նախարարությունը վերանայում է տվյալ ուսումնական բնագավառի մյուս առարկաների առարկայական ծրագրերը և վերաբաշխում ժամաքանակները: Նոր առարկան պետք է ունենա հաստատված չափորոշիչ, ծրագիր, դասագիրք, ուսուցչի ձեռնարկ և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Այն պետք է առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա փորձագիտական դրական եզրակացություն:
Դպրոցական բաղադրիչով նախատեսված առարկաների ցանկը հաստատվում է նախարարության կողմից: Այդ ցանկում ընդգրկվելու համար առարկան պետք է ունենա առարկայական ծրագիր, ուսուցչի մեթոդական ձեռնարկ կամ ուղեցույց և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Նոր առարկան պետք է նախարարության համաձայնությամբ առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա դրական եզրակացություն:
Երաշխավորված առարկայացանկում նոր առարկա ընդգրկելու համար համապատասխան հայտ է ներկայացվում նախարարություն:
Ուսումնական բնագավառները ներկայացնող պարտադիր առարկայացանկի վերաբերյալ պարզաբանումները հիմնական դպրոցի համար ներկայացված են NN 1 և 2 աղյուսակներում կից բացատրագրում, իսկ ավագ դպրոցի համար` NN 3, 4, 5 և 6 աղյուսակներում կից բացատրագրերում:
3. Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները
Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանների միջոցով նախատեսվում է ապահովել`
յուրաքանչյուր սովորողի ընդհանուր հանրակրթական պատրաստվածությունը.
սովորողի` հետագա ուսումնառության և աշխատանքային գործունեության համար հիմքերի ստեղծումը.
ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառների ներդաշնակ և ամբողջական ուսուցումը.
տարբերակված հոսքերում առարկաների արդյունավետ ընտրության և ժամաբաշխման հնարավորությունը:
Ավագ դպրոցի համար երաշխավորվում են ընդհանուր, հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական հոսքերը:
Յուրաքանչյուր ավագ դպրոց, ըստ իր հնարավորությունների և պայմանների, կարող է ընտրել երաշխավորված հոսքերից մեկը կամ մի քանիսը: Երաշխավորված ցանկից դուրս նոր հոսքի բացումը թույլատրվում է միայն նախարարության կողմից սահմանված կարգով:
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանը, ըստ շաբաթական (տարեկան) ժամաքանակների, տրված են NN 3 և 4 աղյուսակներում, իսկ տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլանը` NN 5 և 6 աղյուսակներում:
4. Օրինակելի ուսումնական պլանը
Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայացանկի ձևավորման սկզբունքների հիման վրա նախարարությունը հաստատում է օրինակելի ուսումնական պլան: Օրինակելի ուսումնական պլանով ամրագրվում են պետական պարտադիր առարկաները, դասընթացները և դրանց հատկացվող շաբաթական (տարեկան) ժամաքանակները` պահպանելով հենքային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական և նախասիրական բաղադրիչների ժամաքանակները: Ավագ դպրոցի տարբերակված հոսքում պարտադիր բաղադրիչը տրոհվում է համընդհանուր և հոսքային մասերի:
Օրինակելի ուսումնական պլանում փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն 4 ամիս առաջ:
Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա յուրաքանչյուր դպրոց մշակում է իր ուսումնական պլանը:
Ազգային փոքրամասնությունների դպրոցների (դասարանների) ուսումնական պլաններում դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը:
Օրինակելի ուսումնական պլանին կից տրվում են պարզաբանումներ, որոնցում նախարարությունը սահմանում է առանձին առարկաների դասաժամերին դասարանները կիսելու, երրորդ օտար լեզվի ընտրության, հոսքային ուսուցում իրականացնելու, անհրաժեշտության դեպքում դասաժամի տևողությունը փոխելու, առանձին կարճատև` տարեկան մինչև 15 ժամ տևողությամբ, դասընթացներ, լրացուցիչ կամ նախասիրական պարապմունքներ անցկացնելու, կիսամյակներ կամ քառորդներ սահմանելու, սահմանվածից ավելի քիչ խտությամբ դասարան բացելու, գնահատման և քննություններ կազմակերպելու կարգն ու պայմանները:
5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները
Ուսումնական շաբաթվա տևողությունը` 5-օրյա կամ 6-օրյա, սահմանում է դպրոցը` համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ:
Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին:
Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` առաջին դասարանի համար` առնվազն 30, երկրորդ դասարանի համար` առնվազն 32, իսկ մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ուսումնական տարվա ավարտը և քննաշրջանի ժամկետը սահմանվում է նախարարության կողմից: Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է: Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:
Հանրակրթական միջնակարգ դպրոցում, ըստ դպրոցի աստիճանների, դասարանում աշակերտների առավելագույն թիվը և միջին խտությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներ, որոնց տևողությունը սահմանում է նախարարությունը: Ելնելով տեղական առանձնահատկություններից` դպրոցն իրավասու է ինքնուրույն սահմանելու արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
Հենքային և օրինակելի ուսումնական պլաններում որոշակի փոփոխություններ թույլատրվում է կատարել միայն նախարարության համաձայնությամբ`
ա) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար.
բ) երկհամակազմ (երկկոմպլեկտ) դասարանների առկայության դեպքում.
գ) թերբեռնված դասարաններում կամ այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում.
դ) մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար.
ե) նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով, դասագրքերով և այլ ուսումնական գրականությամբ առանձին առարկաների խորացված ուսուցում իրականացնելու համար:
Անհրաժեշտության դեպքում դպրոցն իրավասու է նախարարության գիտությամբ վերաբաշխելու առարկաների ուսուցմանը օրինակելի ուսումնական պլանով հատկացված շաբաթական ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:
12-րդ դասարանի պետական և դպրոցական բաղադրիչներով սահմանված ամբողջ ժամաքանակը առաջին կիսամյակում տրամադրվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների դասավանդմանը, իսկ երկրորդ կիսամյակում` պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային խորհրդատվությունների կազմակերպմանը և քննությունների անցկացմանը:
(Բաժինը լրաց. 08.05.08 N 426-Ն)
8. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Գնահատումն ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է:
Գնահատման հիմնական նպատակները, սկզբունքները և գործառույթները սահմանվում են հանրակրթության պետական կրթակարգում:
1. Գնահատման ձևերը
Հանրակրթության ոլորտը պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատումների:
Ներքին գնահատումը կիրառվում է դասի ընթացքում` հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով, դասընկերների և ուսուցիչների հետ առօրյա շփումների, ուսումնական գործունեության ամփոփման ընթացքում: Այս ձևով գնահատվում են ոչ միայն յուրաքանչյուր սովորողի (դասարանի) ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, այլև նրա (դասարանի) զարգացման ընթացքը:
Արտաքին գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից: Արտաքին ամփոփիչ գնահատման դրական արդյունքները հիմք են դառնում շրջանավարտին կրթական ավարտական փաստաթուղթ տալու, որակավորում շնորհելու, կամ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության մրցույթին մասնակցելու համար:
Արտաքին գնահատմամբ բացահայտվում են ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, ինչպես նաև` որոշակի առարկայի յուրացման մակարդակը առանձին դպրոցում, մարզում կամ հանրապետության ողջ տարածքում (ազգային գնահատում): Արտաքին գնահատման առանձին տեսակ է միջազգային գնահատումը, որն իրականացվում է միջազգային ստուգատեսների միջոցով` Հայաստանի Հանրապետության մասնակցության դեպքերում:
Սովորողի պատրաստվածության մակարդակն ու նրա անձնային-անհատական որակները որոշելու համար գնահատվում են`
չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը.
սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները.
մտավոր գործունեության մակարդակը:
Ձևավորված արժեքային համակարգը և վերաբերմունքը միավորային համակարգով չի գնահատվում:
Ըստ նպատակադրման կիրառվում են գնահատման հետևյալ ձևերը`
ա) ընթացիկ գնահատում (ստուգվում է ուսումնական նյութի առանձին միավորի կամ դրա մի մասի յուրացման աստիճանը).
բ) ամփոփիչ գնահատում (ստուգվում է ամբողջական թեմայի, դասընթացի, առարկայի յուրացման աստիճանը).
գ) հայտորոշիչ գնահատում (ճշգրտվում է ուսումնական նյութի յուրացման տարրապատկերը).
դ) ձևավորող գնահատում (ճշգրտվում է դասավանդվող նյութի բովանդակությունը, ծավալը, խորությունը, ուսումնական նյութը յուրացնելու նվազագույն շեմը, դասավանդման մեթոդները).
ե) հետազոտական գնահատում (հետազոտվում են ուսումնական գործընթացի կազմակերպումը և ուսուցման արդյունքները):
Հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտի ուսումնառության արդյունքները գնահատելու համար նախարարության կողմից սահմանվում է պարտադիր ամփոփիչ գնահատման կարգը:
Գնահատումն իրականացվում է գրավոր կամ բանավոր` հարցման, առաջադրանքի և գործնական աշխատանքի կատարման ստուգման, հարցարանի լրացման, ստուգարքի, քննության և այլ միջոցներով:
Գնահատման անցկացման, արդյունքների ամփոփման և հանրությանը դրանց մասին իրազեկման կարգը մշակվում և հրապարակվում է գնահատումից առաջ` գնահատումն իրականացնող անձի (մարմնի) կողմից:
2. Գնահատման համակարգը, գնահատականների գրանցումը և հաշվառումը
Գնահատման արդյունքն արտահայտվում է պաշտոնապես ընդունված միավորների սանդղակով` գնահատականներով:
Գնահատումն իրականացվում է «10» միավորային սանդղակով`
Միավորը |
Անվանումը |
10 |
«բացառիկ» |
9 |
«գերազանց» |
8 |
«շատ լավ» |
7 |
«լավ» |
6 |
«միջինից բարձր» |
5 |
«միջին» |
4 |
«բավարար» |
3 |
«անբավարար» |
2 |
«վատ» |
1 |
«շատ վատ» |
Դրական գնահատական են համարվում 4-10 միավորները:
Գնահատման «10» միավորային սանդղակը որոշակիացվում է առարկայական չափորոշիչներում` հաշվի առնելով տվյալ առարկայի, ուսումնական նյութի, գնահատման ձևի առանձնահատկությունները և ստուգման նպատակները:
Բացի «10» միավորային համակարգից, ուսումնական գործընթացում կիրառվում են նաև գնահատման որակական եղանակներ` բնութագրային և ստուգարք:
Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ նախարարության որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Միավորային տարբեր համակարգերի համարժեքությունը սահմանվում է նախարարության կողմից:
Առաջին դասարանում ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի աճի բնութագիր, որի ձևը, լրացման և սովորողների ծնողներին տեղեկացման կարգը սահմանվում է նախարարության կողմից:
Միավորներով և ստուգարքային գնահատումը կիրառվում է սկսած երկրորդ դասարանից:
Տարրական դպրոցն ավարտողը ուսումնական տարվա վերջին լրացնում է հատուկ մշակված հարցարան, որը հնարավորություն է ընձեռում պարզելու ուսումնական գործընթացի արդյունքում նրա ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև մտագործունեության մակարդակը: Այս ստուգումների արդյունքներն ունեն միայն տեղեկատվական բնույթ:
Մանկավարժական գիտափորձ իրականացնող դպրոցը կարող է մշակել և կիրառել ընթացիկ գնահատման այլընտրանքային համակարգ, որը պետք է համեմատելի լինի պաշտոնապես գործող համակարգի հետ:
Գնահատականների գրանցման կարգը, հաշվառման փաստաթղթերի ձևերը, դրանց ցանկը և վարման պահանջները սահմանվում են նախարարության կողմից:
Սույն կրթակարգի հիման վրա նախարարությունը սահմանում է դպրոցի գործունեության գնահատման չափանիշները:
Աղյուսակ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ընդ. | |||||||
Ուս. բնագավառ/դասարան |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
I-IX |
Պետական բաղադրիչ | ||||||||||
Հայոց լեզու, գրականություն |
210 |
256 |
272 |
272 |
238 |
204 |
170 |
170 |
170 |
1962 |
Օտար լեզուներ |
- |
64 |
136 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
1220 |
Մաթեմատիկա |
120 |
128 |
136 |
136 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
1370 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
- |
- |
- |
- |
- |
34 |
34 |
34 |
34 |
136 |
Բնական գիտություններ |
- |
32 |
34 |
68 |
68 |
102 |
170 |
204 |
204 |
815 |
Հասարակակ. գիտություններ |
68 |
102 |
170 |
204 |
204 |
781 | ||||
Արվեստ |
180 |
128 |
102 |
102 |
68 |
34 |
34 |
- |
- |
456 |
Տեխնոլոգիա |
34 |
34 |
68 |
- |
- |
328 | ||||
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս. |
90 |
64 |
68 |
68 |
68 |
68 |
68 |
102 |
102 |
698 |
Դպրոցական բաղադրիչ | ||||||||||
Ընտրովի առարկաներ |
- |
32 |
68 |
68 |
68 |
102 |
102 |
68 |
102 |
610 |
ընդամենը |
600 |
704 |
816 |
884 |
952 |
1020 |
1122 |
1122 |
1156 |
8376 |
Նախասիրական բաղադրիչ | ||||||||||
Նախասիր. պարապմունքներ |
30 |
32 |
34 |
34 |
68 |
68 |
102 |
102 |
102 |
572 |
(Աղյուսակը փոփ. 10.01.08 N 111-Ն)
Աղյուսակ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ընդ. | |||||||
Ուս. բնագավառ/դասարան |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
I-IX |
Պետական բաղադրիչ | ||||||||||
Հայոց լեզու, գրականություն |
7 |
8 |
8 |
8 |
7 |
6 |
5 |
5 |
5 |
59 |
Օտար լեզուներ |
- |
2 |
4 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
36 |
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
4 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
41 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
- |
- |
- |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
4 |
Բնական գիտություններ |
- |
1 |
1 |
2 |
2 |
3 |
5 |
6 |
6 |
24 |
Հասարակակ. գիտություններ |
2 |
3 |
4 |
6 |
6 |
23 | ||||
Արվեստ |
6 |
4 |
3 |
3 |
2 |
1 |
1 |
- |
- |
14 |
Տեխնոլոգիա |
1 |
1 |
2 |
- |
- |
10 | ||||
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս. |
3 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
21 |
Դպրոցական բաղադրիչ | ||||||||||
Ընտրովի առարկաներ |
- |
1 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
2 |
3 |
18 |
ընդամենը |
20 |
22 |
24 |
26 |
28 |
30 |
33 |
33 |
34 |
250 |
Նախասիրական բաղադրիչ | ||||||||||
Նախասիր. պարապմունքներ |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
17 |
(Աղյուսակը փոփ. 10.01.08 N 111-Ն)
Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Հիմնական դպրոցում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`
ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է ինտեգրված` «Մայրենի լեզու» առարկայով, 7-9-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաներով.
բ) Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով, որոնցից մեկը ռուսերենն է: Օտար լեզուների ընտրության կարգը և ըստ դասարանների դրանց դասավանդման հերթականությունը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով.
(«բ» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)
գ) «Մաթեմատիկա» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է «Մաթեմատիկա» առարկայով, իսկ 7-9-րդ դասարաններում` «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներով.
դ) «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն) և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն)» առարկայով.
ե) «Բնական գիտություններ» բնագավառը տարրական դպրոցում ներկայացվում է «Հասարակական գիտություններ» բնագավառի հետ ինտեգրված` «Ես և շրջակա աշխարհը» (կամ «Կյանքի հմտություններ») առարկայով: Այս բնագավառը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է «Բնագիտություն» ինտեգրված առարկայով, որը ներառում է գիտելիքներ ֆիզիկական աշխարհագրությունից, աստղագիտությունից, էկոլոգիայից, կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից: Բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առանձին առարկաներով: «Ֆիզիկա» առարկան իր մեջ ներառում է նաև գիտելիքներ աստղագիտությունից: «Կյանքի հմտություններ» դասընթացի բովանդակությունը 5-9-րդ դասարաններում ներկայացվում է «Բնական գիտություններ» ու «Հասարակական գիտություններ» բնագավառների առարկաների միջոցով.
զ) «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով: 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Ընդհանուր աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից.
է) «Արվեստ» բնագավառը ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներով, որոնք ներառում են նաև գիտելիքներ արվեստի պատմությունից ու տեսությունից.
(«է» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)
ը) «Տեխնոլոգիա» բնագավառը միջին դպրոցում ներկայացվում է «Տեխնոլոգիա» առարկայով, որտեղ ինտեգրված են «Գծագրություն» և «Աշխատանք» առարկաները.
թ) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում` նաև «Ես և շրջակա աշխարհը» առարկաներով, 8-9-րդ դասարաններում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով.
(«թ» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)
ժ) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար 8-րդ և 9-րդ դասարաններում տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է տվյալ ուսումնական բնագավառի «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների` համամասնորեն առանձնացված դասաժամերից: Ընթացիկ առաջադիմությունը չի գնահատվում: Դասընթացի ավարտից հետո 9-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:
(«ժ» կետը լրաց. 10.01.08 N 111-Ն)
Աղյուսակ 3
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
Ուս. բնագավառ/դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Պետական բաղադրիչ | ||||
Հայոց լեզու, գրականություն |
170 |
170 |
170 |
510 |
Օտար լեզուներ |
170 |
170 |
170 |
510 |
Մաթեմատիկա |
136 |
136 |
136 |
408 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
34 |
34 |
34 |
102 |
Բնական գիտություններ |
238 |
238 |
238 |
714 |
Հասարակական գիտություններ |
170 |
170 |
170 |
510 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
102 |
102 |
102 |
306 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
136 |
136 |
136 |
408 |
ընդամենը |
1156 |
1156 |
1156 |
3468 |
Նախասիրական բաղադրիչ | ||||
Նախասիրական պարապմունքներ |
102 |
102 |
102 |
306 |
Աղյուսակ 4
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
Ուս. բնագավառ/դասարան |
X |
XI |
XII |
Ընդ. (X-XII) |
Պետական բաղադրիչ | ||||
Հայոց լեզու, գրականություն |
5 |
5 |
5 |
15 |
Օտար լեզուներ |
5 |
5 |
5 |
15 |
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
12 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
1 |
1 |
1 |
3 |
Բնական գիտություններ |
7 |
7 |
7 |
21 |
Հասարակական գիտություններ |
5 |
5 |
5 |
15 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
3 |
3 |
3 |
9 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
4 |
4 |
4 |
12 |
ընդամենը |
34 |
34 |
34 |
102 |
Նախասիրական բաղադրիչ | ||||
Նախասիրական պարապմունքներ |
3 |
3 |
3 |
9 |
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`
ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաների միջոցով.
բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով.
(«բ» կետը փոփ. 10.01.08 N 111-Ն)
գ) «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներով.
դ) «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով.
ե) «Բնական գիտություններ» բնագավառը ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներով և «Բնօգտագործում և բնապահպանություն» թեմատիկ դասընթացով.
զ) «Հասարակական գիտություններ» բնագավառը ներկայացվում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով և «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է գիտելիքներ փիլիսոփայությունից, քաղաքագիտությունից, աշխարհագրությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, հոգեբանությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից.
է) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով, իսկ 12-րդ դասարանում` «Ֆիզկուլտուրա» առարկայով:
(«է» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)
Աղյուսակ 5
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
Ուս. բնագավառ/դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Պետական բաղադրիչ (համընդհանուր պարտադիր) | ||||
Հայոց լեզու, գրականություն |
136 |
136 |
136 |
408 |
Օտար լեզուներ |
136 |
136 |
136 |
408 |
Մաթեմատիկա |
102 |
102 |
102 |
306 |
Բնական գիտություններ |
102 |
102 |
102 |
306 |
Հասարակական գիտություններ |
136 |
136 |
136 |
408 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
102 |
102 |
102 |
306 |
Պետական բաղադրիչ (հոսքային պարտադիր) | ||||
Հոսքային առարկաներ |
374 |
374 |
374 |
1122 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
68 |
68 |
68 |
204 |
ընդամենը |
1156 |
1156 |
1156 |
3468 |
Նախասիրական բաղադրիչ | ||||
Նախասիրական պարապմունքներ |
102 |
102 |
102 |
306 |
Աղյուսակ 6
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
Ուս. բնագավառ/դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Պետական բաղադրիչ (համընդհանուր պարտադիր) | ||||
Հայոց լեզու, գրականություն |
4 |
4 |
4 |
12 |
Օտար լեզուներ |
4 |
4 |
4 |
12 |
Մաթեմատիկա |
3 |
3 |
3 |
9 |
Բնական գիտություններ |
3 |
3 |
3 |
9 |
Հասարակական գիտություններ |
4 |
4 |
4 |
12 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
3 |
3 |
3 |
9 |
Պետական բաղադրիչ (հոսքային պարտադիր) | ||||
Հոսքային առարկաներ |
11 |
11 |
11 |
33 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
2 |
2 |
2 |
6 |
ընդամենը |
34 |
34 |
34 |
102 |
Նախասիրական բաղադրիչ | ||||
Նախասիրական պարապմունքներ |
3 |
3 |
3 |
9 |
Ավագ դպրոցի տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Ավագ դպրոցի տարբերակված հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`
ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաների միջոցով.
բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով.
(«բ» կետը փոփ. 10.01.08 N 111-Ն)
գ) «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներով.
դ) «Բնական գիտություններ» բնագավառը համապատասխան տարբերակված հոսքերում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներով, իսկ մյուս հոսքերում` ինտեգրված «Բնագիտություն» առարկայով.
ե) «Հասարակական գիտություններ» բնագավառը համապատասխան տարբերակված հոսքերում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Տնտեսական աշխարհագրություն» առարկաներով, իսկ մյուս հոսքերում` ինտեգրված առարկաների տեսքով.
զ) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով, իսկ 12-րդ դասարանում` «Ֆիզկուլտուրա» առարկայով:
(«զ» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |