ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1313-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 584-Ն որոշման N 5 հավելվածի «Բ. ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ասֆալտապատում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ասֆալտապատում» տողում «225629.483» և «601822.879» թվերը համապատասխանաբար փոխարինել «221285.213» և «588972.440» թվերով.
2) հանել 2-րդ կետը.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
4) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
5) բաժինը լրացնել հետևյալ նոր` 39-րդ կետով.
« |
|
». |
2. Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունների կատարումը և մեկ անձից գնման պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|