«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2002 թվականի N 2190-Ն
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ* ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի N 440 որոշման 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1350-Ա)
2. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1350-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1350-Ա)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով օտարել Սևանի օղակաձև կոյուղու կոլեկտորի անավարտ շինարարության համար նախատեսված խողովակները և գոյացած միջոցներն օգտագործել ընկերության կրեդիտորական պարտավորությունների մարման, հիմնանորոգումների և սարքավորումների ձեռքբերման նպատակով»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ
(հավելվածն ուժը կորցրել է 16.10.03 N 1350-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.10.2003, N 1350-Ա | 27.11.2003, N 2190-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|