ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 1998 թվականի N 305
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 61 որոշման 1-ին կետը` առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի N 38 և 1996 թվականի փետրվարի 19-ի N 61 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 497 որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի
Բուժական ծառայությունների համակարգման գլխավոր վարչություն
Գլխավոր պետական սանիտարական բժշկի ծառայություն
Մոր և մանկան առողջապահության պահպանման վարչություն
Առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի
վարչություն
Հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն
Բժշկական օգնության, դեղորայքի և բժշկական ապահովվածության վարչություն
Կրթության, գիտության և կադրային ներուժի վարչություն
Օրենսդրության և նորմատիվային փաստաթղթերի կանոնակարգման
վարչություն
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչություն
Միջազգային կապերի վարչություն
Ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչություն
Բուժհիմնարկների շահագործման և տրանսպորտային վարչություն
Վերահսկողության տեսչություն