«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2005 թվականի N 1642-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածի Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկի`
ա) 38-րդ կետում «Տանձավերի հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Տանձավերի միջնակարգ դպրոց» բառերով.
բ) 53-րդ կետում «Լորի հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Լորի միջնակարգ դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի չորրորդ պարբերությունը` թույլատրելով Կապանի NN 4 և 8 դպրոցներին իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005/2006 ուսումնական տարվա սկզբին դասարանների փաստացի կոմպլեկտավորման մասին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալների հիման վրա ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` հաստատել «Կապանի N 4 միջնակարգ դպրոց», «Կապանի N 8 միջնակարգ դպրոց», «Տանձավերի միջնակարգ դպրոց» և «Լորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|