ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2012 թվականի N 686-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 785-Ա ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 29-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին» N 785-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի «I. Պետական մարմինների ներկայացուցիչներ» բաժնում «ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ», իսկ «Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը՝ «ՀՀ վարչապետի օգնական» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 29-Ա որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. Պետական մարմինների ներկայացուցիչներ
| Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
| Ա. Քարամյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
| Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Պետրոսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Ե. Կիրակոսյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Ս. Մանասարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Տ. Սահակյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Ա. Նազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Ս. Պետրոսյան | - ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական |
| Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Ա. Բերբերյան | - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
| Ա. Դավթյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Մ. Հակոբյան | - ՀՀ վարչապետի օգնական |
II. Երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներ
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
| Ա. Թադևոսյան | - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Զ. Լավչյան | - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ) |
| Ա. Մինասյան | - «Կազա» շվեյցարական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
| Հ. Աբրահամյան | - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Կ. Խաչատրյան | - «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Հակոբյան | - «Հզոր հասարակություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ
| Ց. Ակոպյան | - Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Վ. Գասպարյան | - Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Քարամյան | - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներ ու հետազոտողներ
| Մ. Մովսիսյան | - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ) |
| Հ. Մամիջանյան | - «Արլիան» խորհրդատվական և թրեյնինգ ընկերության համակարգող (համաձայնությամբ) |
| Ա. Ուդումյան | - «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համագործակցության զարգացման մասնագետ (համաձայնությամբ) |
ՀՀ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
| Ռ. Սարդարյան | - «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության նախագահ(համաձայնությամբ) |
| Կ. Այվազյան | - Քաղաքացիական հասարակության և ՏԻՄ աջակցման ծրագրի Սառնաղբյուրի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգող (համաձայնությամբ) |
| Օ. Դուրգարյան | - «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. հուլիսի 27 Երևան |