«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 638-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի «Մեխանիզատոր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 226276 դրամ հաշվեկշռային (մնացորդային) արժեք ունեցող գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով «Մեխանիզատոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման հանձնել Երևան քաղաքի փրկարարական և վթարավերականգնողական միջհամայնքային միությանը` կանոնադրական խնդիրների իրականացման համար.
բ) մեկամսյա ժամկետում Երևան քաղաքի փրկարարական և վթարավերականգնողական միջհամայնքային միության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մայիսի 4 |
|
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականիապրիլի 29-ի N 638-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԵԽԱՆԻԶԱՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Մեխանիզմների անվանումը |
Գույքի համարը |
Թողարկ ման տարեթիվը |
Հաշվեկշռային արժեքը |
Մաշվածությունը |
Հաշվեկշռային մնացորդը |
1. |
Ավտոկռունկ «ԿՍ-3577» |
602-ՍՈՒ-63 |
1986 թ. |
826341 |
826341 |
- |
2. |
Ավտոկռունկ «ՍՄԿ-101» |
58-40 |
1990 թ. |
749332 |
622422 |
126910 |
3. |
Էքսկավատոր «ԷՕ-4124» |
406 |
1989 թ. |
1356791 |
1356791 |
- |
4. |
Մղան (բուլդոզեր) «ԴԶ-130» |
396 |
1987 թ. |
681712 |
681712 |
- |
5. |
ՈՒղեհարթիչ (գրեյդեր) «ԴԶ-143» |
397 |
1991 թ. |
516451 |
417085 |
99366 |
6. |
Ճնշակ (կոմպրեսոր) «ՊՐ-10-8 Մ-2» |
380 |
1997 թ. |
133518 |
133518 |
- |
Ընդամենը |
- |
4264145 |
4037869 |
226276 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |