Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-25.11.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.270
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
19.07.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
19.07.2005
Дата вступления в силу
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 32-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.02.07 N 26-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի

1-ին կետի 27-րդ ենթակետով, 133-րդ հովածի 2-րդ կետով և 134-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 01.02.07 N 26-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/10-Ն որոշումը:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում վիճակահանություն անցկացնելու

(վերնագիրը փոփ. 01.02.07 N 26-Ն)

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի (անդամների) մանդատի (մանդատների) բաշխումը կատարվում է վիճակահանությամբ:

(1-ին կետը փոփ. 01.02.07 N 26-Ն)

2. Մանդատի բաշխման վիճակահանությունը կատարվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել մանդատի բաշխմանը մասնակցող հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև այդ թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

(2-րդ կետը փոփ. 01.02.07 N 26-Ն)

3. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ: Բաշխվող մանդատների թվին հավասար թվով թերթիկների վրա լրացնում է «Ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա՝ «Ընտրված չէ» բառերը:

Թերթիկները քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

(3-րդ կետը փոփ. 01.02.07 N 26-Ն)

4. Ըստ թեկնածուների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, յուրաքանչյուր թեկնածու կամ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:

5. Ընտրված է համարվում այն թեկնածուն (թեկնածուները), որին (որոնց) վիճակահանության արդյունքում բաժին է ընկել «Ընտրված է» գրառումը պարունակող թերթիկ:

6. Վիճակահանության արդյունքների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:

7. Հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ (անդամներ) ընտրվելու մասին:

(հավելվածը փոփ. 01.02.07 N 26-Ն)