«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1848-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի հողատարածքի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, մասնաշենքի և հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 23 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.11.2008, N 1344-Ա | 26.11.2008, N 1848-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|