ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 9
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալությամբ տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել Նոր Նորքի համայնքում շինարարության և քանդման համար սահմանված դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
|
Դ. Պետրոսյան |
Հավելված 1
Նոր Նորք թաղային համայնքի 2006 թ-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
|
Հ/Հ |
Անվանումը |
գումարը |
| 1 | Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար | |
| ա) | հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
20000 |
| բ) | ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
8000 |
| 2 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար | |
| ա) | գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար |
360000 |
| բ) | գյուղատնտեսական մթերքների` օրական |
300 |
| գ) | Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում |
50000 |
| 3 | Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների(սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան |
|
| ա) | շահումներով խաղերի կազմակերպման համար |
300000 |
| բ) | բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար |
100000 |
| գ) | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
150000 |
| 4 | Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար |
5000 |
| 5 | Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար | |
| ա) | Ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
1000000 |
| բ) | այլ արտաքին գովազդի համար |
100000 |
| 6 | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար |
1000 |
| 7 | Նոր Նորք համայնքի սեփականությունը հանդիսացող վարձակալությամբ տրվող գույքի դիմաց գանձվող վարձավճարի չափը |
տարեկան 8000 |
Հավելված 2
Նոր Նորք թաղային համայնքում շինարարության քանդման թույլտվության համար ընդունված դրույքաչափերը
|
1. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) |
դրամ |
|
ա) |
Մինչև 300.0քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
մինչև 75000 |
| «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար | ||
|
բ) |
201.0-ից մինչև 500.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 150000 |
|
գ) |
501.0-ից մինչև 1000.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 250000 |
|
դ) |
1001.0-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 350000 |
|
2 |
Ոչ հիմնական շինությունների համար | |
|
ա) |
Մինչև 20.0 ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 15000 |
|
բ) |
20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 25000 |
|
3 |
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար տուրքի չափը |
10000 |
|
4 |
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
20000 |
|
5 |
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար` համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
5000 |
|
6 |
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
5000 |