040.0042.16.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2002 թվականի N 42
քաղ. Երևան
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 23.04.03 N 457-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
(Որոշումը փոփ. 23.04.03 N 457-Ն)
|
Ա. Մարգարյան |
|
Կ Ա Ր Գ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
2. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում լիցենզավորման են ենթակա ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով իրականացվող չափման միջոցների արտադրությունն ու նորոգումը:
3. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
4. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետև` լիցենզավորող մարմին) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով և հաստատում նրա կանոնադրությունը:
(5-րդ կետը փոփ. 23.04.03 N 457-Ն)
6. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև` ապահովելով իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների կատարումը:
7. Լիցենզիան չի կարող տրվել այլ անձանց` օգտագործման, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:
9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
10. Լիցենզիա տալու համար հիմք են հանդիսանում հայտատուի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու մասին հայտն ու դրան կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:
11. Լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
12. Հայտատուն, որը մտադիր է ստանալու չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա, պետք է ունենա`
ա) տվյալ չափման միջոցի արտադրության և նորոգման համար անհրաժեշտ կոնստրուկտորական-տեխնոլոգիական ու նորոգման կարգը սահմանող փաստաթղթերի փաթեթ.
բ) տվյալ չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ` տրված ՀՍՏ 8.1-93 «Չափման միջոցների տեսակի պետական փորձարկումները, տեսակի հաստատումը և պետական գրանցումը» ստանդարտի համաձայն.
գ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափման միջոցների արտադրության և նորոգման պայմաններ, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, տարածքներ, չափման միջոցներ.
դ) մասնագիտական որակավորում ունեցող աշխատակազմ` չափման միջոցների արտադրություն իրականացնելու և դրանք նորոգելու համար:
13. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափման միջոցների արտադրությունից և նորոգումից հետո «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացնել դրանց ստուգաչափում:
14. Հայտատուն չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (N 1 ձևը կցվում է)`
նշելով` իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
հայտին կից փաստաթղթերի անվանումները.
բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկը (N 2 ձևը կցվում է).
դ) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձնակազմի մասին (N 3 ձևը կցվում է).
ե) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին (N 4 ձևը կցվում է).
զ) ներկայացված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը.
է) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:
(14-րդ կետը լրաց. 26.10.06 N 1520-Ն)
15. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3-րդ օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
17. Լիցենզավորված գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
18. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիցենզավորող մարմինը:
II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար
պրն _________________________
________________________________________
(հայտատուի անվանումը (անունը)
_______________________________________________________
և կազմակերպական- իրավական ձևը)
________________________________________
(գտնվելու վայրը)
Հեռախոսահամարը _______________________
Հ Ա Յ Տ
լիցենզիա ստանալու մասին
Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________ (գործունեության տեսակի անվանումը) ____________________________________________________________ Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանքպահպանել:Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`1. ___________________________________________________________ 2. ___________________________________________________________ 3. ___________________________________________________________ 4. ___________________________________________________________ 5. ___________________________________________________________ Հայտատու __________________ _____________________(ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ _______________ 200 թ.
|
(Ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն)
Ձև N 2
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ | Տեղեկություններ արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների մասին | Տեղեկություններ արտադրության և նորոգման համար անհրաժեշտ չափման միջոցների ու սարքավորումների մասին | ||||
չափման միջոցների անվանումները, տեսակները | չափման տիրույթը, ճշտության դասը | չափման միջոցների ու սարքավորումների անվանումները և տեսակները | չափման տիրույթը, ճշտության դասը | ստուգաչափման, չափագիտական, վկայագրման վկայականների գործողության ժամկետը | նորմատիվ փաստաթղթերի, ստուգաչափման մեթոդիկայի արտադրությանը և նորոգմանը վերաբերող փաստաթղթերի անվանումները | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
Հայտատու _________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ. |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
NN
|
Անունը, ազգանունը
|
Կրթությունը,
|
Անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթը |
Զբաղվածության ոլորտը
|
Ծանոթագրություն
| |
վկայագրման վկայականը |
տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
Հայտատու _________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ. |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Տարածքի անվա-նումը | Մակերեսը (քառ.մ) |
Ջերմաստի-ճանը և խոնավու-թյունը |
Աշխատա-տեղի լուսավորվա-ծությունը |
Աղմուկի մակար-դակը |
Գազերով աղտոտվա-ծության մակարդակը | Ռադիո-խանգարում-ների մակարդակը | Օդափո-խությունը, ջերմաստիճանը կարգավորող սարքավորում-ների առկայությունը | Արտադրվող կամ նորոգվող չափման միջոցների ընդունման և պահպանման պայմանները |
Եզրա- |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
Հայտատու _________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
|
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ ի ց ե ն զ ի ա N
Տրված է ___ ___________ 200 թ.
Գործողության ժամկետը` անժամկետ
____________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը) ____________________________________________________________ Գտնվելու վայրը __________________________________________________ Գործունեության տեսակը ____________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ Արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկը (ձևը կցվում է) __________ (նշել էջերի թիվը) Լիցենզավորման մարմնի ղեկավար __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ. |
(Ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն)
Ձև
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Արտադրությունը և նորոգումը թույլատրված չափման միջոցների անվանումները | |
անվանումը, տեսակը, ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ) |
չափագիտական | |
1 | 2 | 3 |
Լիցենզավորմանմարմնի ղեկավար __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |