040.0086.24.02.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1999 թվականի N 86
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ Դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
NN
ը/կ |
Հաստիքային միավորի անվանումը |
Հաստիքային միավորի թիվը |
1 |
2 |
3 |
1. |
Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական |
2 |
2. |
Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար |
1 |
3. |
Գրասենյակի պետ |
1 |
4. |
Աուդիտոր |
1 |
5. |
Գրասենյակի ավագ մասնագետ |
3 |
6. |
Գրասենյակի քարտուղար |
4 |
7. |
Տնտեսական - շահագործման վարչության պետ |
1 |
8. |
Գլխավոր հաշվապահ |
1 |
9. |
Գանձապահ |
1 |
10. |
Գնումների գծով մասնագետ |
1 |
11. |
Իրավական փորձաքննությունների վարչության պետ |
1 |
12. |
Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ |
3 |
13. |
Իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ |
5 |
14. |
Իրավական փորձաքննությունների վարչության քարտուղար |
2 |
15. |
Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար |
1 |
16. |
ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի պետ |
1 |
17. |
ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի մասնագետ |
2 |
18. |
ԴՆԽ-ի քարտուղարության կադրերի գծով մասնագետ |
1 |
19. |
ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի պետ |
1 |
20. |
ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի մասնագետ |
5 |
21. |
ՀՀ դատարանների արխիվի պետ |
1 |
22. |
ՀՀ դատարանների արխիվի մասնագետ |
1 |
23. |
ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ |
1 |
24. |
ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ |
2 |
25. |
ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետ |
1 |
26. |
Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն |
1 |
27. |
Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ |
2 |
28. |
Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ |
2 |
29. |
Պարետ |
1 |
30. |
Հավաքարար |
յուրաքանչյուր 500 քառ. մետր մաքրվող տարածքի համար` մեկ միավոր |
31. |
Ցրիչ, շենքի և սարքավորումների սպասարկման գծով աշխատողներ և այլ սպասարկող անձնակազմ |
17 |
(Հավելվածը խմբ. 23.06.05 N 817-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
