ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 478-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1287-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1287-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար» բառերով.
2) «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
« - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
