Գլխավոր տեղեկություն
Номер
N 194-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.332
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2007
Дата вступления в силу
15.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 194-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ու «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 2414-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում «80 քառ. մետր օգտակար մակերեսով տարածք» բառերը փոխարինել «102.2 քառ. մետր օգտակար մակերեսով տարածք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 23
Երևան