ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը |
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
2) առողջապահության նախարար.
3) արդարադատության նախարար.
4) արտաքին գործերի նախարար.
5) արտակարգ իրավիճակների նախարար.
6) բնապահպանության նախարար.
7) գյուղատնտեսության նախարար.
8) տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.
9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար.
10) կրթության և գիտության նախարար.
11) մշակույթի նախարար.
12) պաշտպանության նախարար.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարար.
14) սփյուռքի նախարար.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարար.
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.
17) ֆինանսների նախարար.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
(1-ին հոդվածը խմբ., լրաց. 13.06.13 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 17.11.14 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 19.02.16 ՀՕ-25-Ն, խմբ. 29.09.16 ՀՕ-137-Ն)
Հոդված 2. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-79-Ն |