040.0152.09.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշման ուժը, բացառությամբ հավելվածի 7-րդ կետի, կորցրած է ճանաչվել 14.01.99 N 14)
9 մարտի 1998 թվականի N 152
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով հանձնել Երևանի քաղաքապետարանին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման հավելվածում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված օբյեկտների որպես բնակարանային ֆոնդ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և յուրաքանչյուր եռամսյակ ընթացքի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎանի քաղաքապետարանին հանձնվող` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերի եվ շինությունների
1. Քաղէլեկտրատրանսպորտի վարչության հանրակացարան ՀՀ տրանսպորտի նախարարություն Գ. Նժդեհի 9 ա, Շենգավիթի թաղային համայնք 4/1860 2. (կետը հանվել է 29.10.98 N 668) 3. N 4 պրոֆտեխուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Արշակունյաց 65, Շենգավիթի թաղային համայնք 4/2800 4. Առևտրակենցաղային և կապի ուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Շիրակի 2ա, շենք 2, Շենգավիթի թաղային համայնք 9/5200 5. Հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ս. Տարոնցու 5, Շենգավիթի թաղային համայնք 6/2400 6. Կապի ինստիտուտի հանրակացարան ՀՀ կապի նախարարություն Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 43/1, Նոր Նորքի թաղային համայնք 6/3780 7. N 18 պրոֆտեխուսումնարան ՀՀ կրթության Լուկաշինի 43/2., 1-ին մասնաշենք, 8. N 26 ուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Վարդաշեն, 9-րդ փող., 70, Էրեբունու թաղային համայնք 5/450
NN
ը/կՕբյեկտի անվանումը
Տնօրինությունը
Հասցեն
Հարկայնությունը, մակերեսը
և գիտության
նախարարություն
Աջափնյակի թաղային
համայնք
4/4600
2-րդ մասնաշենք,
2/1224
(ցանկը խմբ. 15.04.98 N 235, փոփ. 29.10.98 N 668, 14.01.99 N 14)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
5 մարտի 1998 թվականի թիվ 10
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ քննարկել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի «Մահուդ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Տյուլենինի 4) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 24/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Մանանդյան 15) գույքային համալիրից հանրակացարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արարատյան 76) գույքային համալիրից N 21 պրոֆտեխուսումնարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 26) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 5) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 2/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայկական մետաքս» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Սիսակյան 3) գույքային համալիրից հանրակացարանի «Մասիս» ԱՄ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շենգավիթի 44 փող., 1-ին մասնաշենք) գույքային համալիրից մանկապարտեզի շենքերն առանձնացնելու և Երևանի քաղաքապետարանին հանձնելու մասին` դրանք որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և օգտագործելու նպատակով:
2. Երևանի քաղաքապետին` շահագրգիռ մարմինների հետ, ըստ պատրաստվածության աստիճանի, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ բնակելի շենքերի ու շինությունների` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման մասին առաջարկություններ: