«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1783-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացած պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 76.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով` 45.6 հազ. դրամ, «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» հոդվածով` 30.9 հազ. դրամ):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2180-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 4-րդ կետում «2006» թիվը փոխարինել «2007» թվով, իսկ «դեկտեմբերի 20-ը» բառերը` «հուլիսի 1-ը» բառերով:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
ա) բնակարանների գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «05. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2005 թվականի շահառուների կարիքները հոգալու համար բնակարանների ձեռքբերման նպատակով կնքված գործակալական պայմանագրում կատարել կողմերի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության փոփոխություն.
բ) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «05. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2006 թվականի շահառուների կարիքների համար բնակարանների ձեռքբերումն իրականացնել «Սոկոլ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ մեկ անձից գնման գործակալական պայմանագիր կնքելու միջոցով` բնակարանների ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2007 թվականի դեկտեմբերի 20-ը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
խումբը |
ենթա-խումբը |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
0 |
06 |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
(217,008.0) |
|
01 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
14,967.0 |
|
|
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների պահպանում | 14,967.0 |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
14,967.0 |
|
|
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | (546.6) |
|
|
Կապի ծառայությունների վճարներ | (362.4) |
|
|
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | (500.0) |
|
|
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | (45.4) |
|
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (506.8) |
|
|
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր | (71.8) |
|
|
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր | 17000.0 |
|
03 |
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ այդ թվում` |
(199,721.0) |
|
|
01. Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն | (90,971.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(90,971.0) |
|
|
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | (971.0) |
|
Նպաստներ | (90,000.0) | |
|
|
02. Մինչև 2 տարեկան երեխա խնամող և մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամյա նպաստ | (22,250.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(22,250.0) |
|
|
Նպաստներ | (22,000.0) |
|
|
Կապի ծառայությունների վճարներ | (250.0) |
|
|
04. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ | (86,500.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(86,500.0) |
|
|
Նպաստներ | (84,000.0) |
|
|
Կապի ծառայությունների վճարներ | (2,500.0) |
|
04 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ այդ թվում` |
(29,904.0) |
|
|
02. Սոցիալական աջակցության ծրագրի ծառայությունների շրջանակներում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման հետ կապված փոստային ծառայությունների ձեռքբերում | (1,000.0) |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(1,000.0) | |
|
|
Կապի ծառայությունների վճարներ | (1,000.0) |
|
|
04. Մարդասիրական օգնության կարգով ստացվող սննդի բաշխման ծառայությունների ձեռքբերում | (1,177.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(1,177.0) |
|
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (1,177.0) |
|
05. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին | 0 | |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
0 |
|
|
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ | (4,165.0) |
|
|
Գույք և սարքավորումներ | (376.2) |
|
|
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր | (2,438.8) |
|
|
Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր | 6,980.0 |
|
|
07. Սոցիալական աջակցության ծառայություններ ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով քաղաքացիներին կամ ընտանիքներին դրամական օժանդակություն` հրատապ օգնության համար | 500.0 |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
500.0 |
|
|
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ | 500.0 |
|
13. Այլ օբյեկտների հիմնանորոգում | (1,297.0) | |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(1,297.0) |
|
|
Կապիտալ նորոգումների ծախսեր | (1,297.0) |
|
|
20. Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին | (19,650.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(19,650.0) |
|
|
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ | (19,650.0) |
|
|
23. Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների ցերեկային խնամքի նպատակով պետական աջակցություն «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին | (1,880.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(1,880.0) |
|
|
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ | (1,880.0) |
|
|
31. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների սոցիալական հոգածության իրականացման նպատակով պետական աջակցություն «Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ին | (5,400.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(5,400.0) |
|
|
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ | (5,400.0) |
|
05 |
ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ այդ թվում` |
(2,350.0) |
|
|
05. Բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի միանվագ դրամական փոխհատուցում | (2,350.0) |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(2,350.0) |
|
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ | (2,350.0) | |
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
217,008.0 |
|
06 |
ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ այդ թվում` |
217,008.0 |
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 217,008.0 |
|
|
ՀՀ կառավարություն | 217,008.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |