040.0437.16.10.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հոկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 1997 թ. N 437
քաղ. Երևան
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել հայ-իրանական կապերի կոորդինացման կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Շ. Կարամանուկյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Նանագուլյան Ա. Վարդանյան Ֆ. Փիրումյան Ե. Զաքարյան Գ. Մարտիրոսյան Ս. Մանասարյան Ի. Մարտիրոսյան Մ. Մակարյան Ս. Աբրահամյան Ա. Սաֆարյան Հ. Հովհաննիսյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար - ՀՀ քաղաքաշինության նախարար - ՀՀ տրանսպորտի նախարար - ՀՀ էներգետիկայի նախարար - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ - ՀՀ մաքսային վարչության պետ - Սյունիքի մարզպետ - «Հրազդանմեքենա» ՓԲԸ-ի նախագահ - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ |
Ա. Մանուկյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժանմունքի խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
(1-ին կետը փոփ. 04.05.98 N 269)
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ապահովել հանձնաժողովի նիստերի կանոնավոր անցկացումը և աջակցել նրա աշխատանքներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 20-ի «Հայ-իրանական կապերի կոորդինացման կառավարական հանձնաժողովի մասին» N 119 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.1999, թիվ 492 | 04.08.1999, N 437 | |
04.05.1998, N 269 | 04.05.1998, N 437 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|