Գլխավոր տեղեկություն
Номер
N 480-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.313
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.08.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006293

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 օգոստոսի 2006 թ.

N 480-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՇԱԽՄԱՏԻ 37-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակին նվիրված ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը՝ համաձայն հավելվածի (կցվում  է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 18
Երևան

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 480-Ն որոշման

ՇԱԽՄԱՏԻ 37-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ