Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1051
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.09.2006
Дата вступления в силу
05.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1285-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» N 606-Ն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 2-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության (այլ պետությունների) այլ պետական բուհերից Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն ուսանողների (կուրսանտների) փոխադրումը կատարվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ և Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ».

բ) 6-րդ կետը վերջից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունից ուսանողը փոխադրվում է այլ ուսումնական հաստատություն` Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 19
Երևան