Գլխավոր տեղեկություն
Номер
N 152
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.04.1998-29.10.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.14/21(320)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.1998
Дата вступления в силу
09.03.1998

040.0152.09.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1998 թվականի N 152
քաղ. Երևան 

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով հանձնել Երևանի քաղաքապետարանին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման հավելվածում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված օբյեկտների որպես բնակարանային ֆոնդ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և յուրաքանչյուր եռամսյակ ընթացքի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 9-ի N 152 որոշման

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎանի քաղաքապետարանին հանձնվող` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերի եվ շինությունների

 

NN
ը/կ
Օբյեկտի անվանումը Տնօրինությունը Հասցեն Հարկայնությունը, մակերեսը

1.

Քաղէլեկտրատրանսպորտի վարչության հանրակացարան

ՀՀ տրանսպորտի նախարարություն

Գ. Նժդեհի 9 ա, Շենգավիթի թաղային համայնք

4/1860

2.

«Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի N 216 մանկապարտեզ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

Եղբայրության 11/1, Շենգավիթի թաղային համայնք

2/385

3.

N 4 պրոֆտեխուսումնարանի հանրակացարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Արշակունյաց 65, Շենգավիթի թաղային համայնք

4/2800

4.

Առևտրակենցաղային և կապի ուսումնարանի հանրակացարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Շիրակի 2ա, շենք 2, Շենգավիթի թաղային համայնք

9/5200

5.

Հանրակացարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ս. Տարոնցու 5, Շենգավիթի թաղային համայնք

6/2400

6.

Կապի ինստիտուտի հանրակացարան

ՀՀ կապի նախարարություն

Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 43/1, Նոր Նորքի թաղային համայնք

6/3780

7.

N 18 պրոֆտեխուսումնարան

 ՀՀ կրթության
և գիտության
նախարարություն

Լուկաշինի 43/2.,
Աջափնյակի թաղային
համայնք

1-ին մասնաշենք,
 4/4600
2-րդ մասնաշենք,
2/1224

8.

N 26 ուսումնարանի հանրակացարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Վարդաշեն, 9-րդ փող., 70, Էրեբունու թաղային համայնք

5/450


(Ցանկը խմբ. 15.04.98 N 235)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

 

 Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

5 մարտի 1998 թվականի թիվ 10

 

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ քննարկել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի «Մահուդ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Տյուլենինի 4) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 24/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Մանանդյան 15) գույքային համալիրից հանրակացարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արարատյան 76) գույքային համալիրից N 21 պրոֆտեխուսումնարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 26) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 5) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 2/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայկական մետաքս» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Սիսակյան 3) գույքային համալիրից հանրակացարանի «Մասիս» ԱՄ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շենգավիթի 44 փող., 1-ին մասնաշենք) գույքային համալիրից մանկապարտեզի շենքերն առանձնացնելու և Երևանի քաղաքապետարանին հանձնելու մասին` դրանք որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և օգտագործելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին` շահագրգիռ մարմինների հետ, ըստ պատրաստվածության աստիճանի, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ բնակելի շենքերի ու շինությունների` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման մասին առաջարկություններ: