Գլխավոր տեղեկություն
Номер
N 1453-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2006
Дата вступления в силу
26.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1453-Ա

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ԱՊՀ անդամ երկրների 15-ամյակին նվիրված «Համագործակցություն և ինտեգրացիա» խորագրով միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել ԱՊՀ անդամ երկրների 15-ամյակին նվիրված «Համագործակցություն և ինտեգրացիա» խորագրով միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքների կատարումը։

2. ԱՊՀ անդամ երկրների 15-ամյակին նվիրված «Համագործակցություն և ինտեգրացիա» խորագրով միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված ծախսերը հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 513160 ռուսական ռուբլուն համարժեք դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ գույքի վարձակալության ծախսեր» հոդվածով` 294900 ռուսական ռուբլուն համարժեք դրամ և «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 218260 ռուսական ռուբլուն համարժեք դրամ։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 20
Երևան