«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1998 թվականի N 301
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Անի» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 207, «Արմենիա» հյուրանոցային համալիր» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 210, «Դվին» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 211 և «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 212 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշումներով ստեղծված հանձնաժողովների կազմում Արմեն Դարբինյանի փոխարեն ընդգրկել էդվարդ Սանդոյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 19-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |