«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2007 թվականի N 607-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ (ԳՆԵՐԻ) ՈՒ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հողի հարկի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ու վարչական սահմաններից դուրս գտնվող` գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի 2007 թվականի կադաստրային արժեքների ու կադաստրային զուտ եկամտի չափեր սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամտի չափերով` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 10-ի N 503 որոշման 2-րդ կետով հաստատված ինդեքսավորման գործակիցը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ` ըստ գյուղական համայնքների և գնահատման շրջանների հաստատված տվյալների` տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամտի չափերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և գյուղատնտեսական նշանակության այլ հողերի (անօգտագործելի) կադաստրային արժեքների (գների) ու զուտ եկամտի չափերով:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող` պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերը, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում այդ հողերի 2007 թվականի կադաստրային արժեքների ու կադաստրային զուտ եկամտի չափեր սահմանել`
1) բնակավայրերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված կադաստրային գների չափերով.
2) գյուղատնտեսական նշանակության հողերի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության այլ (անօգտագործելի) հողերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ ըստ համայնքների և գնահատման շրջանների հաստատված տվյալների՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքների (զուտ եկամուտ x 25) և կադաստրային զուտ եկամտի չափերով.
3) գյուղատնտեսական նշանակության այլ (անօգտագործելի) հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված կադաստրային արժեքների (գների) և կադաստրային զուտ եկամտի չափերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|