Գլխավոր տեղեկություն
Номер
N 797-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.730
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.2006
Дата вступления в силу
29.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 797-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ (ՏԱՐԱԾՔԸ) ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼԻՍ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՃԱՐ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 21.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում՝ տարածքը) վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն իրականացնելու դեպքում հիմնադրամների նկատմամբ սահմանել հետևյալ չափորոշիչները`

ա) հիմնադրամի շահառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.

բ) հիմնադրամի գործունեության ծրագիրը պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակված լինի որպես բարեգործական.

գ) հիմնադրամը պետք է բարեգործական գործունեություն ծավալի սոցիալական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ ոլորտներում.

դ) հիմնադրամի նպատակը պետք է լինի բարեփոխումների իրականացումը, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ աշխատանքների կատարումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բարեգործական որակված ծրագրի արժեքը տվյալ տարվա համար պետք է գերազանցի հիմնադրամին վարձակալությամբ տրված սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (տարածքի) տարեկան վարձավճարի քսանապատիկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 14
Երևան