«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 826-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 20 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պայմանները: Սույն կարգը նպատակ ունի օժանդակելու պատանիների առողջության ամրապնդմանը, նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանն ու ներդաշնակ զարգացմանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված պատանիների պատրաստմանը, ինչպես նաև` բարելավելու և գնահատելու պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը:
2. Զինվորական ծառայությանը նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստությունն իրականացվում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր ժամաքանակների սահմաններում և պատանիների ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների աղյուսակին համապատասխան` համաձայն ձևի, որոնց բովանդակությանը և անցկացման ժամկետներին նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին ծանոթացնում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին:
3. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստության գնահատման նպատակով, ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների ընդունման համար սահմանված ժամկետից մեկ ամիս առաջ, ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնական բաժնի վարիչը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, դասախոսները, ֆիզղեկը, զինղեկը, ուսումնական հաստատությանը կցված զորամասի ֆիզիկական պատրաստության պետը, ծնողական կոմիտեի ներկայացուցիչներ: Ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների ընդունումը կազմակերպվում է ուսումնական հաստատությունների մարզադահլիճներում, մարզահրապարակներում, մերձակա կամ ուսումնական հաստատություններին կցված զորամասերի մարզադաշտերում՝ հանդիսավոր պայմաններում, խստագույնս պահպանելով վարժությունների կատարման անվտանգության կանոնները:
4. Զինվորական ծառայությանը նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստության, ինչպես նաև նորմատիվների ընդունման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումները:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև
Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ
NN |
Վարժությունները |
Նախազորակոչային տարիքի |
Զորակոչային տարիքի պատանիների | ||||
բավարար |
լավ |
գերազանց |
բավարար |
լավ |
գերազանց | ||
1. |
Վազք` 100 մ, իսկ համապատասխան վազքուղու բացակայության դեպքում՝ վազք`60 մ |
16.5 վրկ |
16.0 վրկ |
15.5 վրկ |
16.2 վրկ |
15.5 վրկ |
14.8 վրկ
|
2. |
Ձգումներ պտտաձողի վրա |
5 անգամ |
7 անգամ |
9 անգամ |
6 անգամ |
9 անգամ |
11 անգամ |
3. |
Վազք` 1000 մ |
4.25 րոպե |
4.15 րոպե |
3.50 րոպե |
4.15 րոպե |
3.50 րոպե |
3.40 րոպե |
4. |
Նռնակի նետում` 600 գ |
20 մ |
25 մ |
30 մ |
30 մ |
35 մ |
40 մ |