Գլխավոր տեղեկություն
Номер
N 844-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.788
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.2006
Дата вступления в силу
16.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 844-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման մեջ`

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին».

բ) 2-րդ կետը «փոխանակության» բառից հետո լրացնել «կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.

գ) 3-րդ կետում՝

«ա» ենթակետում «պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում և (կամ) օգտագործման են տրամադրվում,» բառերը փոխարինել «պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրումն իրականացվում է» բառերով,

«բ» ենթակետը «եթե» բառից հետո լրացնել «օրենքով, այլ իրավական ակտերով կամ» բառերով.

«ը» ենթակետից հանել «երկրաշարժից տուժած» բառերը, «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերով, իսկ ենթակետի վերջում միջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.» բառերով,

«ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 766-Ն, 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն և 2005 թվականի նոյեմբերի 24 N 2093-Ն որոշումներով (այդ թվում` դրանցում կատարված փոփոխություններով) սահմանված դեպքերում հողամասերի տրամադրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված նորմերի կիրառմամբ:»,

ե) լրացնել պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևով՝ համաձայն հավելվածի.

որոշմամբ հաստատված կարգում`

ա) վերնագրում «Պետության և համայնքների սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական և համայնքային սեփականություն» բառերով,

բ) 1-ին կետը «օտարելու» բառից հետո լրացնել «, կառուցապատման» բառով, իսկ «պետության և համայնքների սեփականությունը» բառերը փոխարինել «պետական և համայնքային սեփականություն» բառերով,

գ) 2-րդ կետում «Հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում» բառերը փոխարինել «Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է» բառերով,

դ) 2.1-ին կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով, վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «ընդ որում, աճուրդների վերաբերյալ հայտարարություններում ներառվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով, մրցույթների դեպքում` 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բոլոր տեղեկությունները։» բառերով,

ե) 3-րդ կետը «օտարված» բառից հետո լրացնել «, կառուցապատման իրավունքի» բառերով,

զ) 6-րդ կետը «օտարվում» բառից հետո լրացնել «, կառուցապատման» բառով, իսկ «(օգտագործման)» բառը փոխարինել «, օգտագործման, կառուցապատման» բառերով,

է) 7-րդ կետը «օտարված» և «օտարման» բառերից հետո լրացնել «, կառուցապատման» բառով,

ը) 9-րդ կետը «սեփականության» բառից հետո լրացնել «, կառուցապատման» բառով,

թ) 10-րդ կետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «, կառուցապատման իրավունք ունեցող անձի» բառերով,

ժ) II. բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«II. Հողամասերի օտարումը, կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրումը»,

ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141-րդ կետով.

«141. Հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերից:»,

ժբ) 20-րդ կետի «ա» ենթակետի միջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «, ինչպես նաև էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.» բառերով,

ժգ) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հողամասերի աճուրդի կազմակերպման փաթեթում ներառվում են օրենքով և սույն կարգով սահմանված՝ անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`

ա) օտարման պայմանագրի նախագիծը.

բ) օտարվող հողամասի հատակագծի նախագիծը.

գ) քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը՝ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջների և սահմանափակումների, ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների ամրագրմամբ, այդ թվում` հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը), շինարարության սկզբի և ավարտի ժամկետները:

Աճուրդի կազմակերպման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է:

Աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում աճուրդի կազմակերպիչը հաղթողին տրամադրում է հողամաս տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը, օտարման պայմանագիրը, օտարված հողամասի հատակագիծը, իսկ քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար նաև` ճարտարապետահատակագծային առաջադրանքը:»,

ժդ) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը, համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզպետը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված՝ աշխատակազմի պաշտոնատար անձը»,

ժե) 27-րդ կետում «այլ անձանց» բառերը փոխարինել «տվյալ համայնքի բնակիչներին՝ աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում» բառերով,

ժզ) 29-րդ կետում «Պետության կամ համայնքների սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական կամ համայնքային սեփականություն» բառերով,

ժէ) 31-րդ կետում «Պետության սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական սեփականություն» բառերով,

ժը) 33-րդ կետում «Պետության և համայնքի սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական և համայնքային սեփականություն» բառերով,

ժթ) 37-րդ կետերում «Պետության սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական սեփականություն» բառերով,

ի) 38-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

իա) VIII գլխի վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով,

իբ) 43-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարվանից ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան հողամասերը տրամադրվում են վարձակալության` ժամկետային օգտագործման համար:»,

իգ) 44-րդ կետի «ա», «թ» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ «բ» ենթակետը «սահմանված» բառից հետո լրացնել «գյուղատնտեսական նշանակության հողամասերի» բառերով,

իդ) 46-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «դ» ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո վարձատուի կողմից պայմանագրերի ժամկետները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներով երկարացվելու դեպքում:» բառերով,

իե) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին և 46.2-րդ կետերով.

«46.1. Վարձակալության իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կարող են կառուցվել միայն գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր և շինություններ՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:

46.2. Հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով` բացառությամբ հետևյալ դեպքերի՝

ա) մինչև 20 քառ. մետր մակերեսով ավտոտնակների, կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար.

բ) տրամադրված հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.

գ) բարեգործական, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

դ) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ինչպես նաև ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցվելուց հետո.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:»,

իզ) 47-րդ կետում «Հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու» բառերը փոխարինել «Հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.

իէ) 50-րդ կետի «ա» ենթակետը «նշանակությունը» բառից հետո լրացնել «կամ հողատեսքը.», «բ» ենթակետը «վարձակալության» բառից հետո` «կամ կառուցապատման իրավունքի», իսկ «գ» ենթակետը «վարձավճարի» բառից հետո` «կամ վճարի» բառերով.

իը) 51-րդ կետի առաջին պարբերության մեջ «համար նախատեսված հողամասերի դեպքում (բնակելի շենքերի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման համար)» բառերը փոխարինել «իրավունքի տրամադրման դեպքերում» բառերով,

իթ) 52-րդ կետը «պուրակների» բառից հետո լրացնել «ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ» բառերով, իսկ «վարձակալության» բառից հետո` «կամ կառուցապատման իրավունքի» բառերով,

լ) 52.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52.1. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպես վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթով տրամադրվող հողամասի հատակագծի նախագիծը՝ որպես պայմանագրի նախագծի հավելված:

Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված՝ քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը:

Մրցույթի անցկացման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է: Մրցույթի կազմակերպիչը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում հաղթողին տրամադրում է լիազոր մարմնի որոշումը, կառուցապատման կամ վարձակալության իրավունքի համար տրամադրվող պայմանագիրը, հողամասի հատակագիծը, իսկ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքը:»,

լա) 53-րդ և 54-րդ կետերը «վարձավճարի» բառից հետո լրացնել «(վճարի)» բառով,

լբ) 55-րդ կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքի», «վարձակալելու» բառից հետո` «(կառուցապատման իրավունք ձեռք բերելու)» բառերով, երկրորդ պարբերությունը «մրցույթի» բառից հետո` «10-օրյա ժամկետում» բառերով, իսկ «այլ անձանց» բառերը փոխարինել «հողամասը կարող է տրամադրվել նոր մրցույթ հայտարարելով:» բառերով,

լգ) 56-րդ և 57-րդ կետերը «վարձավճարի» բառից հետո լրացնել «(վճարի)» բառով,

լդ) 58-րդ կետում «Հողամասերը վարձակալության տրամադրելու» բառերը փոխարինել «Հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.

լե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VIII.I. գլխով.

«VIII.I. Երևան քաղաքում հողամասերի հրապարակային սակարկությունների անցկացման առանձնահատկությունները

59.1. Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում, կառուցապատման կամ օգտագործման են տրամադրվում սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան` սույն գլխի առանձնահատկությունների հաշվառմամբ:

59.2. Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ հայտարարությունները` սույն կարգով սահմանված տեքստային և գրաֆիկական տեղեկություններով փաթեթը, զետեղվում են Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում:

Հողամասերի հրապարակային սակարկությունների մասին հայտարարությունները տեքստային տեղեկություններով սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերից բացի հեռարձակվում են հեռուստատեսությամբ:

59.3. Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման գործառույթների իրականացման նպատակով հատկացվում է այլ գործառույթների իրականացման վայրից առանձնացված աշխատանքային տարածք, որտեղ բոլորի համար տեսանելի վայրում փակցվում են հողամասերի իրադրական կամ գլխավոր հատակագծերը և հրապարակային սակարկությունների հայտարարությունների տեքստերը` օրենքով և սույն կարգով սահմանված բոլոր անհրաժեշտ տեղեկություններով:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գործառույթներն իրականացնող` լիազոր մարմնի աշխատակազմի պաշտոնատար անձինք պարտավոր են քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա վերջիններիս տրամադրել պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, որի տրամադրումը վճարովի է: Փաթեթների տրամադրման վերաբերյալ հայտերն ընդունվում են, և փաթեթները տրամադրվում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված` առանձնացված աշխատանքային տարածքում:».

լզ) 61-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից հողամասերի անհատույց օգտագործման, կառուցապատման իրավունքի և վարձակալությամբ տրամադրումը իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:».

լէ) 63-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

լը) 75-րդ կետում «վարձատուի» բառը փոխարինել «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների», «վարձակալի» բառը` «հողօգտագործողի (կառուցապատման իրավունք ձեռք բերողի)» բառերով.

որոշմամբ հաստատված N 7 ձևում`

ա) «Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխանակության մասին» պայմանագրի վերնագրում «Պետության և համայնքների սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական և համայնքային սեփականություն», իսկ 1-ին կետում «պետության և համայնքների» բառերը` «պետական և համայնքային» բառերով,

բ) «Հողամասի նվիրատվության մասին» պայմանագրի 1-ին կետում «պետության (համայնքի) (ընդգծել) սեփականությունը» բառերը փոխարինել «պետական (համայնքային) (ընդգծել) սեփականություն» բառերով,

գ) «Հողամասի վարձակալության մասին» պայմանագրի 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան:»,

դ) «Հողամասի վարձակալության մասին» պայմանագրի 4.4-րդ կետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 17
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 844-Ն որոշման

Ձև

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_____________________ _____ ______________ 200 թ.

(կնքման վայրը)

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը` նշել տառերով)
 

 

Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Երևանի քաղաքապետ _______________

 

(__________մարզպետի), __________________________________________ ,

(պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)

 

որը գործում է __________________________________ համաձայն կամ

(օրենքի, կանոնադրության, լիազորագրի)

 

համայնքն ի դեմս համայնքի ղեկավարի ____________________________________ ,

(պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)

 

որը գործում է _______________________________ համաձայն, մի կողմից, այսուհետ`

(օրենքի, կանոնադրության, լիազորագրի)

 

սեփականատեր և կառուցապատման իրավունք ունեցող անձ, ի դեմս ___________

_____________________________________________________________ ,

(ազգանունը, անունը, պաշտոնը)

 

որը գործում է __________________________________ հիման վրա, մյուս կողմից,

(կանոնադրության, լիազորագրի)


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման համաձայն կնքեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է _________________

___________________________________________________________

(վճարի դիմաց կամ անհատույց)

կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել հողամաս, որը գտնվում է __

_______________________________________ (նշել համայնքը) ______________
հասցեում` __________________________________________________________ :

Տրամադրվող հողամասի ընդհանուր մակերեսը ___________________ հեկտար է:
1.2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում կառուցապատված հողամասի օգտագործման արդյունքում կառուցապատման իրավունք ունեցող անձի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
1.3. Տրամադրվող հողամասի սեփականատերը ___________________________ ,          

(պետական կամ համայնքային)

ինչը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով`____________________________ :
1.4. Սեփականատերը երաշխավորում է, որ սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված հողամասը վաճառված, գրավ դրված, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման, այլ անձանց կառուցապատման իրավունքով տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:
1.5. Սեփականատիրոջ կողմից տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվում է 200 թվականի
____________ _______ - ից մինչև 200 թվականի ____________ ______ -ը:

3. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը չի հանգեցնում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
3.2. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է հողամասը (բացառությամբ բաժանելի բարելավումների), հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել հողամասի սեփականատիրոջը:
3.3. Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում:

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Սեփականատերն իրավունք ունի`
4.1.1. կառուցապատման իրավունք ունեցող անձից պահանջելու հողամասն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.
4.1.2. կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից վճարը (սույն պայմանագրով նախատեսված դեպքում) վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջելու վաղաժամկետ կատարել վճարումը.
4.1.3. եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, ապա պահանջելու լուծել պայմանագիրը և հատուցելու վնասները:
 4.2. Սեփականատերը պարտավոր է`
4.2.1. 5-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել համապատասխան հողամասը.
4.2.2. համաձայնեցված կարգով կառուցապատման իրավունք ունեցող անձի հետ մասնակցել կառուցապատման նպատակով հողամասն արդյունավետ օգտագործելու և այն պատշաճ վիճակում պահպանելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.
4.2.3. կառուցապատման իրավունք ունեցող անձին նախազգուշացնել տրամադրված հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին:
4.3. Կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի`
4.3.1. սեփականատիրոջից պահանջելու սույն պայմանագրի 4.2.1-ին կետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել հողամասը.
4.3.2. սեփականատիրոջից պահանջելու իրեն տրամադրել հողամասին վերաբերող փաստաթղթերը.
4.3.3. հողամասի օգտագործմանն ամբողջովին կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս` իր ընտրությամբ պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.
4.3.4. սեփականատիրոջ կողմից սույն պայմանագրի 4.2.3-րդ կետում նշված պարտականությունը չկատարվելու դեպքում, պահանջելու նվազեցնել վճարը (այն նախատեսված լինելու դեպքում).
4.3.5. տնօրինելու կառուցապատման իրավունքը` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ.
4.3.6. կառուցապատման իրավունքը փոխանցելու այլ անձի` համապարփակ իրավահաջորդության կարգով:
4.4. Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է`
4.4.1. ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը (պայմանագրով այն նախատեսված լինելու դեպքում).
4.4.2. հողամասն օգտագործել բացառապես կառուցապատման նպատակով.
4.4.3. կառուցապատման իրավունքն իրականացնել քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը.
4.4.4. ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ այն վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել հողամասի նախատեսվող ազատման մասին, և հողամասը բարեկարգ վիճակում, հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել սեփականատիրոջը.
4.4.5. կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ սեփականատիրոջը տեղեկացնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր մտադրության մասին:

5. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

5.1. Սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում) կազմում է ________ դրամ, որի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:
5.2. Վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում) կարող է վերանայվել կողմերից մեկի պահանջով` սույն պայմանագրի 9.1-ին կետով սահմանված կարգով:

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Սեփականատերը 4.2.1-ին կետով սահմանված _________ ժամկետում իր մեղքով հողամասը կառուցապատման իրավունք ունեցող անձին չտրամադրելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի (վճար նախատեսված լինելու դեպքում) գումարի __________ տոկոսի չափով:
6.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում (վճար նախատեսված լինելու դեպքում) կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի գումարի ________տոկոսի չափով:
6.3. Սույն պայմանագրով սահմանված տույժի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:
6.4. Եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել հողամասը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու վճար (վճար նախատեսված լինելու դեպքում)` կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար:

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

8. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

8.1. Սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը`
8.1.1. հողամասն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ հողամասի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
8.1.2. էականորեն վատթարացել է հողամասի վիճակը.
8.1.3. սույն պայմանագրով սահմանված վճարման (վճար նախատեսված լինելու դեպքում) ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավելի չի կատարել վճարումը:
8.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`
8.2.1. սեփականատերը կառուցապատման իրավունք ունեցող անձի օգտագործմանը չի տրամադրել հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել հողամասը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.
8.2.2. կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրված հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին սեփականատերը չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել կառուցապատման իրավունք ունեցող անձին և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.
8.2.3. հանգամանքների բերումով, որոնց համար կառուցապատման իրավունք ունեցող անձը պատասխանատու չէ, հողամասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԼՈՒԾՈՒՄԸ, ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

9.1. Պայմանագրի պայմանների փոփոխումը, դրա լուծումը և դադարումը կատարվում են կողմերի համաձայնությամբ:
9.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի:

10. ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԸ

10.1. Հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:

11. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

12. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12.1. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12.2. Սույն պայմանագիրը կնքված է ___________________ լեզվով, _____________օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Նոտարի վավերացրած կամ հաստատած պայմանագրի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:
12.3. Սույն պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` սույն պայմանագրի կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:

13. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Սեփականատեր
___________________
(գտնվելու վայրը)
___________________________
(բանկային վավերապայմանները)

____________________________
(ստորագրությունը)

Կառուցապատող
___________________
(գտնվելու վայրը)
___________________________
(բանկային վավերապայմանները)

___________________________
(ստորագրությունը)

    Եթե կողմը քաղաքացի է, ապա ________________________________________ ____________________________________________________________________

(ազգանունը, անունը, գտնվելու վայրը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան