«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1076-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և երկաթուղու բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|