ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ. |
N 693-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 106-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածում լրացնել նոր 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Անձը կարող է համարվել սույն կարգով սահմանված ուսուցման դասընթացը անցած, եթե ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս սնանկության գործով կառավարչի գործունեության բնագավառում մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: