«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 ՀՈՒՆՎԱՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունվարի 1997 թ. N 1
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետում «մինչև 1997 թվականի հունվարի 1-ը» և «1997 թվականի հունվարի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը» և «1997 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
2. Գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման սահմանված ժամկետների խախտման համար պատասխանատվություն են կրում համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման և հրապարակման մասին յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման մասին յուրաքանչյուր ամիս ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |