հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
18 հունվարի 1991 թվականի N 36
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտի կառուցվածքում գիտահետազոտական ստորաբաժանում ստեղծելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտի կառուցվածքում ստեղծելու գիտահետազոտական ստորաբաժանում:
Այս կապակցությամբ հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ու գիտության պետական կոմիտեի և գիտությունների ակադեմիայի հետ համատեղ քննության առնել և համապատասխան ճշտումներ մտցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտների 1991 թվականի գիտահետազոտական աշխատանքների ծավալում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |