Գլխավոր տեղեկություն
Номер
N 898-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.892
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2005
Дата вступления в силу
30.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 898-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 29
 Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 898-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ


1. Արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է բավարարի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պարտադիր պահանջները և ապահովի սպառողի կողմից դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:

 2. Արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները:

 3. Ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով:

 4. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ինքնուրույն է որոշում սպառողին տրամադրվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալը` ըստ տրամադրման ձևերի և մեթոդների` հաշվի առնելով օրենքով սահմանված ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման համար իր պատասխանատվությունը:

 5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է սպառողին տրամադրի տեղեկատվություն այն կազմակերպությունների անվանումների և գտնվելու վայրի մասին, որոնք արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից լիազորված են ընդունելու սպառողների բողոքները և գանգատները, կատարելու ապրանքների նորոգում ու տեխնիկական սպասարկում:

 6. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված ապրանքները (այդ թվում` սննդամթերքը) պետք է ունենան տեղեկատվություն դրանք արտադրող երկրի մասին:

 7. Արտադրողը (կատարողը, վաճառողը) իրավասու է սպառողին չտրամադրելու առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:

 8. Վաճառողը (կատարողը) սույն կարգը տեսանելի և հասանելի ձևով հասցնում է սպառողներին` այն փակցնելով հայտարարության վահանակների վրա կամ գործունեության վայրի այլ` հարմար տեղերում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան