Գլխավոր տեղեկություն
Номер
N 788
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.1999
Дата вступления в силу
29.12.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1999 թվականի N 788
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն»)`

02 ենթախմբի («Հիվանդանոցներ») «01. Տուբերկուլյոզի բուժում» և «02. Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում» տողերով նախատեսված ծախսերի գումարները համապատասխանաբար պակասեցնել 100000,0 հազ. դրամով և 110000,0 հազ. դրամով ընդամենը 210000,0 հազ. դրամ` ավելացնելով 02 ենթախմբի «08. Անհետաձգելի բուժօգնություն» տողով նախատեսված ծախսերի գումարը.

03 ենթախմբի («Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ») «03. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» տողով նախատեսված ծախսերի գումարը պակասեցնել 270000,0 հազ. դրամով` նշված գումարից ավելացնելով 02 ենթախմբի «09. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում» տողով նախատեսված ծախսերի գումարը` 50000,0 հազ. դրամով, «10. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին»` 170000,0 հազ. դրամով, «12. Անհետաձգելի բուժօգնություն 7-15 տարեկան երեխաներին»` 15000,0 հազ. դրամով և 04 ենթախմբի «02. Շտապ բժշկական օգնություն» 35000,0 հազ. դրամով.

03 ենթախմբի («Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ») «07. Բուժօգնություն վնասվածքաբանական կետերում» տողով նախատեսված ծախսերի գումարը պակասեցնել 60000,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 02 ենթախմբի «11. Բուժօգնություն 0-7 տարեկան երեխաներին» տողով նախատեսված ծախսերի գումարը.

07 ենթախմբի («Այլ ծրագրեր») «01. Առողջապահական հիմնարկների և կազմակերպությունների սարքավորումների և շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում» տողով նախատեսված ծախսերի գումարը պակասեցնել 180000,0 հազ. դրամով` նշված գումարից ավելացնելով 02 ենթախմբի «04. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» տողով նախատեսված ծախսերի գումարը` 90000,0 հազ. դրամով, «08. Անհետաձգելի բուժօգնություն»` 50000,0 հազ. դրամով, «11. Բուժօգնություն 0-7 տարեկան երեխաներին»` 40000,0 հազ. դրամով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 199 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի N 381 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 3-ի N 199 որոշման

 

1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ԵՎ ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության ԵՎ ծառայությունների տեսակների ու պետական պատվեր տեղադրող մարմինների

 

Խումբը  Ենթախումբը 

 Բժշկական օգնության և ծառայությունների տեսակները 

Գումարը
(հազ. դրամ) 

Պետական պատվեր տեղադրող 
մարմինները 

ՀՀ առողջապահության նախարարություն 

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն

05    Ընդամենը` 17,983,107.1  3,512,776.6  14,470,330.5 
   

այդ թվում`

     
    Առողջապահության բնագավառում պետական կառավարում 98,624.3  40,584.7  58,039.6 
    01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում 60,859.9  40,584.7  20,275.2 
    02. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային վարչությունների պահպանում 37,764.4  37,764.4 
   02 Հիվանդանոցներ 9,237,412.6  9,237,412.6 
    

այդ թվում`

 -      
    01. Տուբերկուլյոզի բուժում 698,280.0    698,280.0 
    02. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում 473,408.0     473,408.0 
    03. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում 66,780.0   66,780.0
    04. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն 1,379,403.2   1,379,403.2
    05. Հոգեկան հիվանդների բուժում և խնամք 1,291,495.0   1,291,495.0
    06. Նարկոլոգիական օգնություն դիսպանսերներում 105,894.0   105,894.0
    07. Հեմոդիալիզի անցկացում 425,235.0   425,235.0
    08. Անհետաձգելի բուժօգնություն 1,496,928.0   1,496,928.0
    09. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում 125,000.0   125,000.0
    10. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին 1,299,504.0   1,299,504.0
    11. Բուժօգնություն 0-7 տարեկան երեխաներին 1,470,750.0    1,470,750.0
    12. Անհետաձգելի բուժօգնություն 7-15 տարեկան երեխաներին 304,502.4    304,502.4
    13. Բժշկա-սոցիալական վերականգնման և աշխատունակության փորձաքննության ծառայությունների ձեռքբերում 31,423.9     31,423.9
    14. Հոգեբանական առողջության վերականգնման ծառայությունների ձեռքբերում 40,809.1    40,809.1
    15. Առողջապահական օբյեկտների շինարարություն 28,000.1     28,000.1
  03 Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ 4,052,918.3 - 4,052,918.3
   

այդ թվում`

-       
    01. Տուբերկուլյոզի բուժում 81,689.8    81,689.8
     02. Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում 48,926.0    48,926.0
    03. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն 188,500.0    188,500.0
    04. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին 833,750.0     833,750.0
    05. 0-15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում 1,218,036.4   1,218,036.4
    06. Մեծահասակների առողջության առաջնային պահպանում 1,646,916.1   1,646,916.1
    07. Բուժօգնություն վնասվածքաբանական կետերում 35,100.0   35,100.0
    08. Առողջապահական օբյեկտների շինարարություն -   -
  04 Առողջապահական այլ հաստատություններ և հարակից ծառայություններ 1,433,215.5  311,255.5 1,121,960.0
   

այդ թվում`

-    
    01. Տուբերկուլյոզով հիվանդների առողջարանային բուժօգնություն 71,860.0    71,860.0
    02. Շտապ բժշկական օգնություն 1,015,100.0   1,015,100.0
    Սանիտարական ավիացիայի ծառայություն -     
    03. Հարակից ծառայություններ (դատաբժշկական և ախտաբանաանատոմիական փորձաքննություն, լիցենզավորման կենտրոն, տեղեկատվության 346,255.5 311,255.5 35,000.0
   05 Այլ առողջապահական ծառայություններ բնակչությանը 1,076,918.0 1,076,918.0 -
   

այդ թվում`

-    
    01. Դեղորայքային ապահովում 986,918.0 986,918.0  
    02. Ախտորոշիչ հետազոտություններ  50,000.0 50,000.0  
    03. Հիվանդների ճանապարհածախս 40,000.0 40,000.0  
  06 Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն 914,007.9 914,007.9 -
   

այդ թվում`

-    
    01. Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության պահպանում 914,007.9 914,007.9  
    02. Առողջապահական հիմնարկների և կազմակերպությունների շենքերի հիմնանորոգում - -  
  07 Այլ ծրագրեր 1,170,010.5 1,170,010.5 -
   

այդ թվում`

-      
    01. Առողջապահական հիմնարկների և կազմակերպությունների սարքավորումների և շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում 97,684.5 97,684.5|  
    02. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիր 892,650.0 892,650.0  
    03. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունը 179,676.0 179,676.0  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան