Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 487
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.1999-12.10.2000)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1999
Дата вступления в силу
31.07.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«31» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1999 թվականի թիվ 487

 

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի «ժգ» կետով և 3, 4, 5, 8, 9, 12, 15, 16, 19 հոդվածներով նախատեսված դեղագործական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ 14 հոդվածով նախատեսված դեղերի ոչնչացման գործի կանոնակարգման հարցերով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից: