Գլխավոր տեղեկություն
Номер
N 51
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.02.18/3(69)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.01.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.1999
Дата вступления в силу
28.01.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունվարի 1999 թվականի N 51
քաղ. Երևան

ԱՄՆ-ԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով բյուջետային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 202 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 20-ի N 760 որոշման խմբագրությամբ) համապատասխան վաճառվող պարենային ցորենի 1999 թվականի հունվարի 25-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին պահպանող ձեռնարկություններին առաջարկել վերջին աճուրդում ձևավորված միջին գնով ձեռք բերել պարենային ցորեն, որպես պահպանող ձեռնարկությունների պահպանման ծախսերի հատուցում, իսկ դրա մնացած մասը` մինչև 500 տոննա տարբեր չափաքանակ ունեցող լոտերով բաց աճուրդով 1999 թվականի հունվարի 29-ից սկսած յուրաքանչյուր ուրբաթ օրը ներկայացնել վաճառքի, հետևյալ պայմաններով`

ա) մեկ տոննայի մեկնարկային գինը` 116 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ.

բ) վճարման ժամկետը` 5 բանկային օր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան