ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17.08.2000 թ. |
N 192 |
ք. Երևան |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ստեղծելու մասին» N 94 և 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասին» N 4 որոշումները
Հրամայում եմ`
ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը» N 4 հավելվածի 1 հատվածի «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» 05 ենթահատվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) «ՀՀ կառավարությանն առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն» բառերով,
բ) «ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բառերով:
Նախարար` |
Լ. Բարխուդարյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
24 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 118000080