Գլխավոր տեղեկություն
Номер
N 645
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.1999-31.10.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.1999
Дата вступления в силу
31.10.1999

040.0645.21.10.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի N 645
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 517 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 1998 թվականի մարտի 17-ի N 182 և 1998 թվականի օգոստոսի 25-ի N 526 որոշումները մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկի XV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

XV. ԿՈՏԱՅՔ ընդամենը` 9 հաստիքային
միավոր, որից` 1 վարիչ և
2 մասնագետ
Կոտայքի մարզ
քաղ. Հրազդան և
Հրազդանի նախկին
վարչական շրջանի
տարածք
1. Աբովյան 1 վարիչի տեղակալ
և 1 մասնագետ
քաղ. Աբովյան և
Կոտայքի նախկին
վարչական շրջանի
տարածք
2. Եղվարդ 1 վարիչի տեղակալ և
1 մասնագետ
Նաիրիի նախկին
վարչական շրջանի
տարածք
3. Չարենցավան 1 վարիչի տեղակալ
և 1 մասնագետ
քաղ. Չարենցավան

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան