040.0517.24.08.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 1999 թվականի N 517
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 182 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 526 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ:
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ցանկը և դրանց հաստիքային միավորները (կցվում է)».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 182 և 1998 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 526 որոշումների 1-ին կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների եվ դրանց հաստիքային միավորների
NN ը/կ | Տարածքային բաժնի անվանումը, նստավայրը | Տարածքային բաժնի հաստիքային միավորները | Սպասարկման տարածքը |
1 | 2 | 3 | 4 |
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ | |||
I. | Աջափնյակ և Դավթաշեն | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն թաղային համայնքներ |
II. | Ավան և Նոր Նորք | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք թաղային համայնքներ |
III. | Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից՝ 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքներ |
IV. | Էրեբունի և Նուբարաշեն | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքներ |
V. | Կենտրոն և Նորք-Մարաշ | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ թաղային համայնքներ |
VI. | Մալաթիա-Սեբաստիա | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք |
VII | Շենգավիթ | ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ | Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնք |
VIII. | Երևանի ամուսնության պալատ | ընդամենը 2 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 1 մասնագետ | քաղ. Երևան |
IX. | Երևանի հատուկ սպասարկում | ընդամենը 3 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | քաղ. Երևան |
X. | ԱՐԱԳԱԾՈՏՆ | ընդամենը 7 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ |
1. | Ապարան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Ապարան և Ապարանի ու Արագածի նախկին վարչական շրջանների տարածքներ |
2. | Թալին | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Թալինի նախկին վարչական շրջանի տարածք |
XI. | ԱՐԱՐԱՏ | ընդամենը 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Արարատի մարզ, քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Արարատ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Արարատ |
2. | Մասիս | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Մասիսի նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Վեդի | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Արարատի նախկին վարչական շրջանի տարածք |
XII. | ԱՐՄԱՎԻՐ | ընդամենը 6 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Արմավիրի և Բաղրամյանի նախկին վարչական շրջանների տարածքներ |
1. | Վաղարշապատ | 1 վարիչի տեղակալ և 2 մասնագետ | քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածք |
XIII. | ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ | ընդամենը 11 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Ճամբարակ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածք |
2. | Մարտունի | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Մարտունու նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Սևան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածք |
4. | Վարդենիս | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածք |
XIV. | ԼՈՌԻ | ընդամենը` 12 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ | Լոռու մարզ, քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Թումանյան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածք |
2. | Ստեփանավան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Սպիտակ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածք |
4. | Տաշիր | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածք |
XV. | ԿՈՏԱՅՔ | ընդամենը` 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Եղվարդ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածք |
2. | Հրազդան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Չարենցավան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Չարենցավան |
XVI. | ՇԻՐԱԿ | ընդամենը` 11 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ | Շիրակի մարզ. քաղ. Գյումրի I, Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Ամասիա | վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ` 0,5 դրույք | Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածք |
2. | Աշոցք | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Արթիկ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածք |
4. | Մարալիկ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Անիի նախկին վարչական շրջանի տարածք |
XVII. | ՍՅՈՒՆԻՔ | ընդամենը 10 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Սյունիքի մարզ, քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Գորիս | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածք |
2. | Մեղրի | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Մեղրի և Մեղրու նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Սիսիան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածք |
4. | Քաջարան | ընդամենը` 1 հաստիքային միավոր, որից` վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ 0,5 դրույք | քաղ. Քաջարան |
XVIII. | ՎԱՅՈՑ ՁՈՐ | ընդամենը` 5 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր և Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Ջերմուկ | վարիչի տեղակալ` 0,5 դրույք, և մասնագետ` 0,5 դրույք | քաղ. Ջերմուկ |
2. | Վայք | վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ 0,5 դրույք | Վայքի նախկին վարչական շրջանի տարածք |
XIX. | ՏԱՎՈՒՇ | ընդամենը` 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ | Տավուշի մարզ, քաղ. Իջևան և Իջևանի նախկին վարչական շրջանի տարածք |
1. | Դիլիջան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Դիլիջան |
2. | Նոյեմբերյան | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածք |
3. | Բերդ | 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ | քաղ. Բերդ և Տավուշի նախկին վարչական շրջանի տարածք |
XX. | Գաղտնի |