«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2001 թվականի N 401
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 259 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 26-ի «Մի շարք փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 259 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 1-ին կետը «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերության» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |