Գլխավոր տեղեկություն
Номер
N 618
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.1998-06.03.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33 ՀՀՊՏ 31.12.97./33
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.1997
Дата вступления в силу
10.01.1998

040.0618.29.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1997 թվականի N 618
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարումը եզրափակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման (եզրափակիչ շրջանառության» ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի հունվարի 21-ը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ.

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի եզրափակիչ շրջանառության բանկային սպասարկման ուղղությամբ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` ապահովել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված ժամկետներում հաշվետվություններ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ