ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՀԵՌԱՑԱԾ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ազգամիջյան հարաբերությունների սրման, Հայկական ԽՍՀ-ի տարածքից դուրս Խորհրդային բանակի զորամասերում ծառայող հայ զինծառայողների նկատմամբ ըստ ազգային հատկանիշի խտրականության դրսևորումների ուժեղացման, սիստեմատիկ իրականացվող անօրինական գործողությունների, նրանց կյանքի, առողջության, պատվի և ազգային արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների կապակցությամբ, որն առաջացրել է նրանց մի մասի ինքնակամ վերադարձ Հայկական ԽՍՀ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը անուշադրության է մատնել տվյալ հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, խորհրդային քրեական օրենսդրության հիմունքներին համապատասխան, զորամասերից հայ զինծառայողների հարկադրական լքումը չդիտել որպես քրեորեն պատժելի գործողություն և թույլ տալ նրանց հետագա ծառայությունն անցնելու Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող զորամասերում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ Գերագույն խորհրդի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ նախագահ` |
հ. ոսԿԱՆյան |
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ Գերագույն խորհրդի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ քարտուղար` |
Ն. ստեփանյան |
3 մայիսի 1990 թվականի, քաղ. Երևան նո. 1833-11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|