ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկել հրապարակման պահից:
2. Ուժը կորցրած ճանաչել 1979 թվականի հունիսի 29-ի «Հայկական ՍՍՀ անտառային օրենսգիրքը»:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի հրապարակման պահից չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենքներում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին հակասող նորմատիվային ակտերի վերանայումն ու վերացումը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆախագահԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
ա. ՍԱՀԱԿյան |
|