ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«20» սեպտեմբերի 2024 թ. |
N 73-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի.
1) նախաբանում ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի» բառերը և թվերը փոխարինել ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերի» բառերով և թվերով,
2) հավելված 1-ի.
ա. 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.1 «Մանկավարժական աշխատողի ատեստավորման ուղղությունն ընտրվում է նախարարի հրամանով հաստատված ուղղությամբ առավել շատ դասավանդող մոդուլների քանակով:»:
բ. 12-րդ կետից հանել «Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:» բառերը:
3) հավելված 2-րդի.
ա. 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Հաստատությունում դասավանդող այն մանկավարժական աշխատողը, ով ունի գիտական կոչում կամ հանդիսանում է գործատուների ներկայացուցիչ և իր ծանրաբեռնվածությունը չի գերազանցում կես դրույքը, կարող է վերապատրաստմանը և ատեստավորմանը մասնակցել իր ցանկությամբ:»:
բ. 18-րդ կետի 2-րդ ենթակետի «գործունեության փորձ» բառերից հետո լրացնել «կամ տվյալ ուղղության ոլորտում 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը:
գ. 19-րդ կետի 3-րդ ենթակետում «7» թիվը փոխարինել «և» տառով:
դ. 30-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ.
«3) արդյունքներն ատեստավորման հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն:»:
ե. 33-րդ կետից հետո լրացնել նոր 33.1 և 33.2 կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
«33.1 Նախարարությունն ատեստավորման վերջնական արդյունքները 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հաստատում է նախարարի հրամանով ու հրապարակում։
33.2 Ատեստավորման վերջնական արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:»:
զ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ բաժինը:
է. 40-րդ կետի «արդյունքը» բառից առաջ լրացնել «համակցված» բառը:
ը. 42-րդ կետից հետո լրացնել նոր 42.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ.
«42.1 Դրույքաչափը հաշվարկվում է նախարարի հրամանով հաստատված ուղղության ոլորտին առնչվող և մանկավարժական աշխատողի կողմից դասավանդվող մոդուլների ժամաքանակների հանրագումարի հաշվարկով։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
9/20/2024 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2024 թվական: