ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիս 2024 թ. |
N 216-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել բրուցելոզի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» հուլիս 2024 թվականի N 216-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A23 |
Բրուցելոզ |
2) |
A23.9 |
Բրուցելոզ չճշտված՝ անկախ կլինիկական ընթացքից |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր, քրոնիկ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ |
Արտահիվանդանոցային, հիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ |
անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ, ինֆեկցիոնիստներ |
8) |
Գանգատներ |
Հոդացավ, Տենդ, Թուլություն, Գիշերային քրտնարտադրություն: |
9) |
Անամնեզ |
Չպաստերիզացված կենդանական մթերք, շփում, կենդանիների հետ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Արթրիտ, Արթրալգիա, Հեպատոսպլենոմեգալիա, Լիմֆադենոպաթիա: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ինֆեկցիոնիստ |
1 |
1 |
2) |
Ռևմատոլոգ |
1 |
|
3) |
Օրթոպեդ |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան հետազոտություն՝ ագլյուտինացիայի ռեակցիա |
1 |
1 |
Դրական/բացասական/տիտր |
2) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն |
1 |
2-3 |
Անեմիա, լեյկոպենիա կամ լեյկոցիտոզ, թրոմբոցիտոպենիա |
3) |
Առկա չէ |
Տրանսամինազների որոշում |
1 |
2-3 |
Նորմալ, բարձր |
4) |
Առկա չէ |
C-ռեակտիվ սպիտակուց |
1 |
2 |
Նորմալ, բարձր |
5) |
Առկա չէ |
Արյան շճաբանական հետազոտություն – հակամարմինների որոշում |
1 |
2 |
Դրական/բացասական/տիտր |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
2 |
Հեպատոսպլենոմեգալիա, լիմֆադենիտ |
7) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
2 |
Ոսկրահոդային փոփոխություններ, թոքաբորբ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 200մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 200մգ |
դեղապատիճ |
2 |
2-2.2մգ/կգ |
- |
42 |
2) |
Գենտամիցին լուծույթ ն/ե, ն/մ, 40մգ/մլ |
Գենտամիցին լուծույթ ն/ե, ն/մ, 40մգ/մլ |
սրվակ |
1 |
5մգ/կգ |
- |
7-10 |
3) |
Ռիֆամպիցին 150մգ |
Ռիֆամպիցին 150մգ |
դեղապատիճ |
1-2 |
15-20մգ/կգ |
- |
42 |
4) |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ-դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ, հաբ 80+400, 160+800 |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ-դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ, հաբ 80+400, 160+800 |
սրվակ |
2 |
20 մգ/կգ SMX + 4 մգ/կգ TMP |
- |
42 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բրուցելոզ.
ա. Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, դասվում է հատուկ վտանգավոր վարակների դասին: Այն մարդուն փոխանցվում է ինֆեկցված կենդանիներից, երբ տարբեր տեսակի Բրուցելլաները կուլ են գնում ախտահարված սննդի միջոցով կամ կենդանու հյուսվածքների, արտազատուկների հետ շփման ժամանակ: Բրուցելլաները Գրամ բացասական չկապսուլավորվող, անշարժ, պարտադիր աէրոբ կոկոբացիլներ են և դանդաղ են աճում սննդային միջավայրերում, չեն ճեղքում ածխաջրերը:
Հիմանական տեսակները | |
B. abortus |
Խոշոր եղջերավորներ |
B. melitensis (most common) |
Ոչխար, այծ, ուղտ |
B. suis |
Խոզեր |
B. canis |
Շներ |
Վարակի տարածման հիմնական մեխանիզմները |
● Կենդանական ծագման չպաստերիզացված մթերքներ (հում կաթ, պանիր, կարագ, պաղպաղակ, հում կամ կիսաեփ միս կամ այլ օրգաններ)● Ինֆեկցված կենդանու հյուսվածքներին կամ արտազատուկներին (պլացենտա, աբորտված պտուղ, արյուն, մեզ, կաթ) մաշկի կամ լորձաթաղանթների կոնտակտ● Ինֆեկցված կաթիլների ինհալացիա |
Ռիսկի խմբերն են |
● Հովիվներ● Սպանդանոցի աշխատողներ● Անասնաբույժներ● Կաթնամթերքի արդյունաբերողներ● Հատուկ վտանգավոր վարակների հետ աշխատող լաբորատորիաների անձնակազմ |
10. Կլինիկական դրսևորումներ
Հիմնական նշաններն ու սիմպտոմները |
● Աստիճանական տենդ (կտրուկ և դողով, կամ ընդմիջվող, կամ մեղմ, կամ ձգձգվող),● Թուլություն, ● Գիշերային քրտնարտադրություն (ուժեղ, տհաճ, յուրահատուկ հոտով), ● Արթրալգիաներ (80%) ● Զննումով շեղումները սպեցիֆիկ չեն. հեպատո- կամ սպլենոմեգալիա, լիմֆադենոպաթիա: |
Կարող են դիտվել այլ նշաններ՝ քաշի կորուստ, գոտկային ցավեր, գլխացավեր, գլխապտույտ, անոռեքսիա, դիսպեպտիկ նշաններ, որովայնացավ, հազ, դեպրեսիա: Գաղտնի շրջանը կարող է տևել 2-4 շաբաթից մինչև մի քանի ամիս: Բոլոր տարիքային խմբերը կարող են հիվանդանալ։ |
Ոսկրահոդային ձև (70%) |
Ամենահաճախ ձևն է: Ներառում է՝ արթրիտներ, սակրոիլեիտ (80%) և սպոնդիլիտ (54%). Արթրիտները սովորաբար ընդգրկում են ծնկան, կոնքազդրային և սրունքթաթային հոդերը |
Միզասեռական դևսևորումներ (10%) |
Օրխիտ, էպիդիդիմիտ: Կարող է դիտվել նաև՝ պրոստատիտ, ամորձիների, ձվարանների, երիկամների թարախակույտ, ցիստիտ, ինտերստիցիալ նեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ. Հղիների մոտ՝ վիժումներ, ներարգանդային մահ, վաղաժամ ծննդաբերություն: |
Նյարդաբանական դևսևորումներ (10%) |
Մենինգիտ, էնցեֆալիտ, գլխուղեղի աբսցես, միելիտ, ռադիկուլիտ, գանգուղեղային կամ ծայրամասային նևրիտներ: |
Այլ |
Սիրտանոթային Թոքային Ակնային Որովայնային Մաշկային ախտահարումներ |
Քրոնիկ բրուցելոզ ախտորոշվում է, եթե առկա են կլինիկական դրսևորումներ՝ ախտորոշումից մեկ տարի անց: Հիվանդության ռելապս դիտվում է բուժման 5-15% դեպքերում և սովորաբար բուժումից 6-12 ամիս անց: Պատճառը սովորաբար անտիբիոտիկների ոչ ճիշտ ընտրությունն է կամ սխալ տևողությունը: Հիմանկանում բուժվում են ստանդարտ բուժման սխեմայով: Բացառությամբ 2-րդ կամ 3րդ անգամ հիվանդության կրկնվելը, այս դեպքում անհրաժեշտ է փոխել բուժման սխեման: Բարդացած է համարվում, եթե ընդգրկված է մեկից ավել օջախ: |
Բրուցելոզի մասին անհրաժեշտ է կասկածել կլինիկական դրսևորումների առկայության դեպքում, հատկապես համաճարակաբանական անամնեզի առկայության դեպքում (չպաստերիզացված կաթնամթերքի կիրառում, կենդանու հետ շփում՝ էնդեմիկ գոտիներում կամ մասնագիտական ռիսկի խումբ).
Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի Բրուցելոզի համար:
Տարբերակիչ ախտորոշումը. Ներառում է արթրիտով կամ համակարգային նշաններով ուղեկցվող հիվանդությունները |
Մալարիա, Տուբերկուլոզ, Վիսցերալ Լեյշմանիոզ, ՄԻԱՎ, Էնդոկարդիտ, Տիֆ, Քու-Տենդ, Չարորակ գոյացություններ, սպոնդիլոարթրիտ, ռեակտիվ արթրիտ, սեպտիկ արթրիտ, Լայմի հիվանդություն, ՀԿԳ, Ռևմատոիդ արթրիտ, Սարկոիդոզ, Սնկային հիվանդություններ (հիստիոպլազմոզ, բլաստոմիկոզ) |
10. Լաբորատոր փոփոխություններ
Բրուցելոզի ախտորոշիչ թեստերը լինում են ուղղակի և անուղղակի: Ուղղակի մեթոդներն են հաուցչի անջատում և տարբերակում, իմունոհիստոքիմիա, նուկլեինաթթվի որոշում ՊՇՌ մեթոդով: Սրանք ոսկե ստանդարտն են ախտորոշման համար, սակայն կարող են կիրառվել միայն երրորդ մակարդակի անվտանգություն ունեցող լաբորատորիաների առաջին աստիճանի կենսաանվտանգ սենյակում (չի կատարվում Հայաստանում):
Սովորական լաբորատորիաների աշխատակիցները չեն համարվում ռիսկի խումբ:
Անուղղակի թեստերն են հակաբրուցելային հակամարմինների որոշումը, որը կարող է դրական լինել նաև նախկինում հիվանդացածների մոտ: Այնուամենայնիվ, այժմ առկա շճաբանական թփետսերը մոտ 95% ճշգրիտ են:
Ագլյուտինացիայի ռեակցիան (Ռոզ-Բենգալ, Ռայտ-Խեդելսոն), Իմունոֆերմենտային անալիզով (ԻՖԱ) G և M դասի հ/մ որոշումը առկա հասանելի թեստերն են:
Չնայած թեստերի բարձր զգայունությանը և սպեցիֆիկությանը, եթե կլինիկական կասկածը մեծ է Բրուցելոզի, ցուցված է թեստի կրկնում 6 շաբաթ անց:
Ախտորոշումը հաստատվում է, եթե՝ ● Դրական է M դասի իմունոգլոբուլինները (IgM) ● Դրական ագլյուտինացիայի կամ դրական G դասի հ/մ դեպքում (IgG), անհրաժեշտ է նաև IgM որոշում: |
Այլ լաբորատոր շեղումները կարող են ընդգրկել |
● Տրանսամինազների բարձրացում ● Անեմիա ● Լեյկոպենիա կամ լեյկոցիտոզ՝ հարաբերական լիմֆոզիտոզով ● Թրոմբոցիտոպենիա |
● Արթրիտի առկայության դեպքում սինովիալ հեղուկի հետազոտումը սպեցիֆիկ չէ և կատարվում է միայն եթե հավանական է այլ ախտորոշում (լեյկոցիտներ ≤15,000/միկրոԼ (լիմֆոցիտների գերակշռումով): Բրուցելլան կարող է աճել սինովիալ հեղուկում (հատուկ լաբ): |
● Ողնուղեղային հեղուկում փոփոխությունները նույնպես սպեցիֆիկ չեն՝ պլեեոցիտոզ (10-200 լեյկոցիտ, մոնոնուկլեար բջիջների հածվին), միջին կամ բարձր սպիտակուցի քանակ, հիպոգլիկոռախիա: |
● Բուժմանը հետևելու համար շճաբանական թեստերը կիրառելի չեն, հնարավոր չէ այդ թեստերով տարբերակել ակտիվ կամ պասիվ վարակը: |
11. Բուժում
Ընդհանուր դրույթներ |
● Բրուցելոզի բուժման համար անհրաժեշտ է ամենաքիչը 2 հակաբիոտիկ, ● Գենտամիցինը ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ քան Ստրեպտոմիցինը ● Քինոլոնները չեն կիրառվում որպես առաջին ընտրության դեղամիջոց ● Հնարավորության դեպքում խուսափել Ռիֆամպիցինի կիրառումից, Տուբերկուլոզի ռեզիստենտ շտամներ չառաջացնելու նպատակով: |
Հիվանդություն |
Նշումներ |
Ընտրություն |
Տևողություն (օրեր) |
Չբարդացած բրուցելոզ (երեխաներ > 45 կգ կամ > 8 տարեկանից) |
Ընտրությունը Գենտամիցին թե Ռիֆամպիցին կախված է Տուբերկուլոզի տարածվածությունից, երեխայի ընդհանուր վիճակից (հոսպիտալացված է թե ոչ, Տուբերկուլոզի կասկած առկա է թե ոչ) և տարբեր է ըստ տարբեր երկրների ուղեցույցերի: |
Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ Գումարած |
42 |
Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ ԿԱՄ |
7-10 | ||
Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման |
42 | ||
Չբարդացած բրուցելոզ (երեխաներ ≤ 8 տարեկան կամ < 45kg) |
20 մգ/կգ SMX + 4 մգ/կգ TMP (առավելագույնը՝ 800 մգ SMX + 160 մգ TMP), օրը երկու անգամ Գումարած |
42 | |
Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ ԿԱՄ |
7 | ||
Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման |
42 | ||
Սպոնդիլոդիսկիտ* |
Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ Գումարած |
56 | |
Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ Գումարած |
14 | ||
Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման |
56 | ||
Նեյրոբրուցելոզ |
Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ Գումարած |
56 | |
25 մգ/կգ SMX + 5 մգ/կգ TMP (առավելագույնը՝ 800 մգ SMX + 160 մգ TMP), օրը չորս անգամ Գումարած |
>42 | ||
Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման |
>42 | ||
Էնդոկարդիտ*** |
Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ Գումարած |
56 | |
Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ Գումարած |
7 | ||
Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման |
56 | ||
SMX: սուլֆամետաքսազոլ; TMP: տրիմետոպրիմ. * քրոնիկ հիվանդության դեպքում բուժումը կարող է տևել ավելի երկար, ***ցուցված է վիրաբուժական միջամտություն |
Կլինիկական և լաբորատոր հսկողություն | |
Շաբաթներ 2րդ, 8րդ, 12րդ, 24րդ |
Կլինիկական զննում, արյան ընդհանուր քննություն, ԷՆԱ, կրեատինին, միզանյութ, լյարդային ֆերմենտներ, ՑՌՍ |
4րդ շաբաթ, ամիսներ 12րդ, 18րդ, 24րդ |
Կլինիկական զննում |
Կանխարգելիչ միջոցառումներ |
● Աբորտի, անպտղության, արթրիտների, հիգրոմայի, կաթնարտադրության նվազման պատմությունով խոշոր եղջերավոր կենդանիների մոտ Բրուցելոզի նշաններն են. Անասնապահները, հովիվները պետք է ուսուցանվեն այս նշանների մասին և դիմեն անասնաբույժի՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով: ● Կանոնավոր ստուգումներ և ինֆեկցված անասունների սպանդի կազմակերպում, խոշոր եղջերավորների պատվաստում Բրուցելոզի դեմ: ● Պաշտպանիչ ձեռնոցների և հագուստի օգտագործում անասունների խնամքի ժամանակ, հատկապես վիժումով կենդանիներին օգնություն ցուցաբերելիս: ● Եռացնել կաթը օգտագործումից առաջ, խուսափել հում կամ կիսաեփ կենդնական ծագման մթերքից: ● Բրուցելոզով երբևէ հիվանդացածները պետք է արյունատվության չմասնակցեն: ● Կլինիկական և շճաբանական գնահատում Բրուցելոզով հիվանդի ընտանիքի անդամների մոտ |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Eko SM, Esemu SN, Nota AD, et al. A Review on Brucellosis in Cameroon: Diagnostic Approaches, Epidemiology and Risk Factors for Infection. Adv Microbiol. 2022;12(7):415-442. doi:10.4236/AIM.2022.127030 Էկո ՍՄ, Էսեմու Սն, Նոտա ԱԴ և այլք․ Բրուցելոզի ակնարկ Կամերունում։Ախտորոշման մոտեցումներ, համաճարակաբանություն և վարակի ռիսկի գործոններ 2022թ․;12(7):415-442. doi:10.4236/AIM.2022.127030
2. Tuon FF, Cerchiari N, Cequinel JC, et al. Guidelines for the management of human brucellosis in the State of Paraná, Brazil. Rev Soc Bras Med Trop. 2017;50(4):458-464. doi:10.1590/0037-8682-0319-2016 Թուոն ՖՖ, Չերչիարի Ն, Չեքվինել ՋԿ և այլք․ Բրազիլիայի Պարանա նահանգում մարդու բրուցելոզի դեմ պայքարի ուղեցույց․ 2017թ․;50(4):458-464. doi:10.1590/0037-8682-0319-2016
3. Jiang H, Feng L, Lu J. Updated Guidelines for the Diagnosis of Human Brucellosis — China, 2019. China CDC Wkly. 2020;2(26):487. doi:10.46234/CCDCW2020.129 Ջիանգ Հ, Ֆենգ Լ, Լու Ջ․ Մարդու բրուցելոզի ախտորոշման նորացված ուղեցույցներ-Չինաստան, 2019թ․ . 2020;2(26):487. doi:10.46234/CCDCW2020.129
4. Brucellosis | MSF Medical Guidelines. Accessed October 6, 2023. https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/brucellosis-16689930.html Բրուցելյոզ․ Բժշկական ուղեցույցներ․ Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ․ https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/brucellosis-16689930.html
5. Brucella: laboratory and clinical services - GOV.UK. Accessed October 6, 2023. https://www.gov.uk/guidance/bru-reference-services Բրուցելլա։ Լաբորատոր և կլինիկական ծառայություններ GOV.UK. Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ․ https://www.gov.uk/guidance/bru-reference-services
6. Brucellosis: Treatment and prevention - UpToDate. Accessed October 6, 2023. https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention Բրուցելյոզ։ Բուժում և կանխարգելում- UpToDate Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention
7. Brucellosis: Epidemiology, microbiology, clinical manifestations, and diagnosis - UpToDate. Accessed October 6, 2023. https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis Բրուցելյոզ։ Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կլինիկական դրսևորումներ և ախտորոշում- UpToDate Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական: