ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» օգոստոս 2024 թ. |
N 251-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շագանակագեղձի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
06.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «06» օգոստոս 2024 թվականի N 251-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C61 |
Շագանակագեղձի չարորակ նորագոյացություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ | |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական | |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T - Առաջնային ուռուցք Կլինիկական T փուլ (cT) TX` Առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել T0` Ուռուցքին վերաբերող փաստերը բացակայում են T1` Առկա է ուռուցք, սակայն կլինիկորեն չի հայտնաբերվում T1a` Շագանակագեղձի 5% կամ սակավ հյուսվածքի մասնահատման ժամանակ (այլ նպատակով իրականացրած) պատահականորեն հայտնաբերվել է ուռուցք T1b` Շագանակագեղձի 5% կամ ավել հյուսվածքի մասնահատման ժամանակ պատահականորեն հայտնաբերվել է ուռուցք։ T1c` Շիճուկային PSA-ի (շագանակագեղձ սպեցիֆիկ հակածնի) մակարդակի բարձրացման պատճառով իրականացված ասեղային կենսազննման ժամանակ հայտնաբերվել է ուռուցք T2` Զննման ժամանակ ուռուցքը շոշափելի է, բայց շագանակագեղձի սահմաններից դուրս չի տարածվել T2a` Ուռուցքը չափերով հավասար է շագանակագեղձի երկու բլթերից մեկի կեսին կամ փոքր է T2b` Ուռուցքը զբաղեցնում է բլթերից մեկի կեսից ավել տարածքը T2c` Ուռուցքը հայտնաբերվում է երկու բլթերում, բայց շագանակագեղձի պատիճում T3` Ուռուցքը տարածվել է շագանակագեղձի պատիճով (եթե սա միայն կիսով չափ է, ապա դեռ T2 է) T3a` Ուռուցքը տարածվել է պատիճի մեկ կամ մի քանի երեսին T3b` Ուռուցքը ներուղղվել է մեկ կամ երկու բշտերի մեջ T4` Ուռուցքը ներուղղվել է օրգանական հարակից օրգաններ և հյուսվածքներ։ G-Հյուսվածքաբանական աստիճանի գնահատում Շագանակագեղձի ուռուցքի համար բջջի մորֆոլոգիան գնահատված է Գլիսոն համակարգի (Gleason) հիման վրա։ Գլիսոնյան համակարգում ուռուցքները տարբերակված են հետևյալ բնութագրիչներով․ «լավ», «չափավոր» և «վատ», որոնք համապատասխանում են սանդղակի 2-4, 5-6 և 7-10 միավորներին։ Ներկայումս ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետները (ախտաբանաանատոմները) հազվադեպ են ախտորոշում այնպիսի ուռուցք, որը համապատասխանում է սանդղակի 3-ից փոքր միավորին։ Աստիճանային խմբի դասակարգում (GG) Ուռուցքի փուլավորումն արտածելու առավել ժամանակակից մեթոդը աստիճանային խմբերն են (Grading Group)։ Շագանակագեղձի չարորակ նորագոյացությունների համար աստիճանային խմբի տեղեկությունն ու շագանակագեղձ-սպեցիֆիկ հակածնի մակարդակները օգտագործվում են TNM համակարգի կարգավիճակի հետ զուգակցված, որպեսզի աստիճանային խմբերը դասակարգվեն ընդհանուր չորս փուլերում։
| |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ | |
8) |
Գանգատներ |
Դժվարացած, հաճախացած, ցավոտ միզարձակություն, արյունամիզություն, գոտկային շրջանի ցավեր, որովայնի, աճուկային շրջանի ցավեր, ջերմային համախտանիշ։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։ | |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է սույն գործելակարգի Ձև 1-ի 8-րդ ենթակետում նշված գանգատները` տարբեր ժամանակաշրջանում/վաղեմությամբ | |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննմամբ էական փոփոխություններ կարող են չհայտնաբերվել։ Մատնային ռեկտալ քննությամբ կարող է դիտվել շագանակագեղձի չափերի մեծացում, կոնսիստենցիայի պնդացում, եզրերի անհարթություն, ուղիղ աղու լորձաթաղանթի շարժունության սահմանափակում։ | |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, հորմոնալ անդրոգենդեպրիվացիոն բուժում՝ հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում, ճառագայթային և քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ուրոլոգ-ուռուցքաբանի խորհրդատվություն` 6 ամիսը մեկ անգամ |
1 |
1 |
2) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
5) |
Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
6) |
Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննություն` |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
1 |
1 | |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Օնկոմարկերի՝ պրոստատ սպեցիֆիկ հակածինի (PSA) մշտադիտարկում |
1 |
1 | |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
7) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Որովայնի, կոնքի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Շագանակագեղձի բիոպսիա (տրանսռեկտալ կամ տրանսպերինեալ)` համակարգչային տոմոգրաֆիայի և գերձայնային հետազոտության հսկողությամբ (Fusion բիոպսիա)՝ հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Աբիրատերոն (աբիրատերոնի ացետատ) 250մգ |
Աբիրատերոն (աբիրատերոնի ացետատ) 250մգ |
1000մգ |
Երկարատև |
4հաբ 1000մգ |
120հաբ |
Երկարատև |
2) |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
75մգ/մ2 |
6 կուրս |
120-150մգ |
120-150 մգ |
21 օրը մեկ |
3) |
Կաբազիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 40մգ/մլ |
Կաբազիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 40մգ/մլ |
20-25 մգ/մ2 |
6 կուրս |
30-50մգ/մ2 |
30-50 մգ/մ2 |
21 օրը մեկ |
4) |
Օլապարիբ 150մգ |
Օլապարիբ 150մգ |
150մգ |
Երկարատև |
600մգ |
120հաբ |
Երկարատև |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. ռադիկալ պրոստատէկտոմիա (բաց կամ լապարասկոպիկ եղանակով), |
1 |
1 |
2) |
Ճառագայթային բուժում, բրախիթերապիա |
1 |
1 |
3) |
Վերականգնողական բուժում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: