ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» օգոստոսի 2024 թ. |
N 247-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱԶՄԱԿԻ ՄԻԵԼՈՄԱՅՈՎ ԵՎ ՊԼԱԶՄԱԲՋՋԱՅԻՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել բազմակի միելոմայով և պլազմաբջջային չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոս «05»-ի N 247-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲԱԶՄԱԿԻ ՄԻԵԼՈՄԱՅՈՎ ԵՎ ՊԼԱԶՄԱԲՋՋԱՅԻՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C90.0 |
Բազմակի միելոմա |
2) |
C90.1 |
Պլազմաբջջային լեյկոզ |
3) |
C90.2 |
Արտաոսկրածուծային պլազմացիտոմա (էքստրամեդուլյար) |
4) |
C90.3 |
Սոլիդ (եզակի) պլազմացիտոմա |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական և իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Դասակարգում ըստ ISS` ա.I շրջան` β2 միկրոգլոբուլին<3,5մգ/լ, ալբումին≥35գ/լ, բ.II շրջան` ցուցանիշները չեն համապատասխանում ոչ I, ոչ II շրջաններին, գ.III շրջան` β2 միկրոգլոբուլին≥5,5մգ/լ: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Արյունաբան, ինտենսիվ թերապիայի մասնագետ, երիկամաբան, հեմոդիալիզի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ), վնասվածքաբան |
8) |
Գանգատներ |
ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հևոց, սրտխփոց, գլխապտույտ, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության անտանելիություն, բ. ոսկրային համակարգի ցավային դրսևորողներ, գ․ ախտաբանական կոտրվածքներ, դ․ երիկամային անբավարարությանը բնորոշ ախտանիշներ, գ․ հաճախակի կրկնվող մանրէային/վիրուսային վարակներ: |
9) |
Անամնեզ |
Վերջին ամիսների ընթացքում տարածուն ոսկրային ցավեր, թռչող բնույթի, որոնք քիչ են ենթարկվում ցավազրկող դեղերի ազդեցությանը, սպոնտան կոտրվածքներ, հաճախակի կրկնվող բակտերիալ կամ վիրուսային վարակներ, աշխատունակության անկում, թուլություն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա. մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, բ. արյան ընդհանուր հետազոտություն` ապարատային և միկրոսկոպիկ եղանակով, գ. արյան բիոքիմիական հետազոտություն, ընդհանուր սպիտակուցի, ալբումինի, կրեատինինի, թթվա-հիմնային հավասարակշռության (ԹՀՀ) որոշում, դ. համակարգչային տոմոգրաֆիա, մեզի ընդհանուր հետազոտություն: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Հեմոգլոբինի ցածր մակարդակ, կրեատինինի բարձր մակարդակ, օլիգուրիա/անուրիա, հեմոդիալիզի ցուցում, կոտրվածքների գիպսավորում/ցեմենտավորում հիվանդության բարդությունների դեպքում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Արյունաբան |
1 |
1 |
2) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
0,2 |
1 |
3) |
Երիկամաբան |
0,2 |
0,8 |
4) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ) |
1 |
1 |
5) |
Վնասվածքաբան |
0 |
0,8 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ) |
1 |
1 |
Ցածր հեմոգլոբին (հաճախ), թրոմբոցիտոպենիա, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Բարձր ընդհանուր սպիտակուց, ցածր ալբումին, բարձր կրեատինին, մնացորդային ազոտ, միզաթթու, բարձր β-2 միկրոգլոբուլին, թթվա-հիմնային հավասարակշռություն (ԹՀՀ), էլեկտրոլիտներ, ալանինամինատրանսֆերազ, ասպարտատամինատրանսֆերազ, լակտատդեհիդրոգենազ, բարձր կալիում, բարձր կալցիում |
3) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա |
1 |
1 |
Հիպոկոագուլյացիա, հիպերկոագուլյացիա |
4) |
Առկա չէ |
Արյան խումբ և ռեզուս գործոն |
1 |
1 |
- |
5) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն / Հեպատիտներ Բ,Ց, բրուցելյոզի, մարդու իմունային անբավարարության վիրուսի վերաբերյալ հետազոտություն/ |
1 |
1 |
Հարուցիչի հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Արյան շիճուկի սպիտակուցների էլեկտրաֆորեզ և իմունաֆիքսացիա |
1 |
1 |
Մոնոկլոնալ սպիտակուցի հայտնաբերում |
7) |
Առկա չէ |
Շիճուկի և/կամ մեզի սպիտակուցի /24 ժամ հավաքված մեզի կոնցենտրատում/ էլեկտրոֆորեզ և իմունաֆիքսացիա |
1 |
1 |
Մոնոկլոնալ սպիտակուցի հայտնաբերում |
8) |
Առկա չէ |
Ոսկրածուծի պունկտատի ձևաբանական հետազոտություն |
1 |
1 |
Պլազմատիկ կամ միելոմային բջիջների հայտնաբերում |
9) |
Առկա չէ |
Ոսկրածուծի իմունահիստոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Պլազմատիկ բջիջներին բնորոշ դիֆերենցիացիայի կլաստերների հայտնաբերում (CD) |
10) |
Առկա չէ |
Ֆլյուրոսցենտային in-situ հիբրիդիզացիա (FISH) |
1 |
1 |
Բազմակի միելոմային բնորոշ ցիտոգենետիկական շեղումներ del(13), del (17p13), t(4;14), t(11;14), t(14;16), t(14:20), 1q21/1q21,, 1p del |
Գործիքային-ախտորոշիչ հետազոտություններ | |||||
11) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների և ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) և ծայրամասային ավշային հանգույցների վիճակի գնահատում |
12) |
Առկա չէ |
Տափակ ոսկրերի ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 |
Սովորաբար հայտնաբերվում են լիտիկ կամ օստեոպորոտիկ օջախներ |
13) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Սրտի ռիթմի գնահատում |
14) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն (ԷԽՍԳ) |
1 |
1 |
Ձախ փորոքի արտամղման ֆրակցիայի գնահատում |
15) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրագիա՝ ոսկրային ռեժիմով |
1 |
1 |
Ոսկրերում լիտիկ օջախների հայտնաբերում, օրգանների վիճակի գնահատում |
16) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
0,5 |
1 |
Փափուկ հյուսվածքային գոյացության հայտնաբերում |
17) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա /հազվադեպ/ |
1 |
1 |
Պլազմացիտոմայի վիճակի գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Բորտեզոմիբ 3.5 մգ (1.3մգ/մ2) |
Բորտեզոմիբ 3.5 մգ (1.3մգ/մ2) |
Ֆլակոն |
0,900 |
2,4 մգ (1.3մգ/մ2) |
10 |
40 |
2) |
Ցիկլոֆոսֆամիդ 500 մգ (300 մգ/մ2) լուծույթ ներարկման ն/ե |
Ցիկլոֆոսֆամիդ 500 մգ (300 մգ/մ2) լուծույթ ներարկման ն/ե |
ֆլակոն |
0,800 |
550 մգ (300 մգ/մ2)ն/ե |
10 |
30 |
3) |
Դեքսամեթազոն լուծույթ ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն լուծույթ ներարկման 4մգ/մլ |
ամպուլա |
1,000 |
40 մգ |
25 |
100 |
4) |
Լենալիդոմիդ 25 մգ |
Լենալիդոմիդ 25 մգ |
դեղահատեր |
0,700 |
25 մգ |
10 |
210 |
5) |
Լենալիդոմիդ 10 մգ |
Լենալիդոմիդ 10 մգ |
դեղահատեր |
0,850 |
10 մգ |
24 |
672 |
6) |
Թալիդոմիդ 100 մգ |
Թալիդոմիդ 100 մգ |
դեղահատեր |
0,200 |
100 մգ |
6 |
168 |
7) |
Մելֆալան 2 մգ |
Մելֆալան 2 մգ |
դեղահատեր |
0,200 |
16 մգ (9մգ/մ2) |
8 |
24 |
8) |
Պրեդնիզոլոն 5 մգ |
Պրեդնիզոլոն 5 մգ |
դեղահատեր |
0,200 |
110 մգ (60մգ/մ2) |
8 |
704 |
9) |
Դարզալեքս լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 400 մգ |
Դարզալեքս լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 400 մգ |
սրվակ |
0,500 |
1200 մգ (16մգ/կգ) |
10 |
20 |
10) |
Կարֆիլզոմիբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 60 մգ |
Կարֆիլզոմիբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 60 մգ |
ֆլակոն |
0,350 |
50 մգ (27 մգ/մ2) |
8 |
48 |
11) |
Պոմալիդոմիդ 4 մգ |
Պոմալիդոմիդ 4 մգ |
դեղապատիճ |
0,350 |
4մգ |
8 |
168 |
12) |
Բենդամուստին (բենդամուստինի հիդրոքլորիդ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 2,5մգ/մլ |
Բենդամուստին (բենդամուստինի հիդրոքլորիդ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 2,5մգ/մլ |
սրվակ |
0,150 |
120 մգ (70 մգ/մ2) |
6 |
12 |
13) |
Տեքլիստամաբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 30մգ/3մլ |
Տեքլիստամաբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 30մգ/3մլ |
Նախալցված ներարկիչ |
0,150 |
125 մգ /5մգ/կգ/ |
20 |
20 |
14) |
Սելինեքսոր 40 մգ |
Սելինեքսոր 40 մգ |
դեղահատեր |
0,050 |
80 մգ |
10 |
40 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում |
1 |
1 |
2) |
Թարմ սառեցված պլազմայի փոխներարկում |
0,25 |
1 |
3) |
Կենտրոնական երակային կաթետերի տեղադրում |
0,25 |
1 |
4) |
Պլազմաֆերեզ |
0,2 |
0,8 |
5) |
Բիֆոսֆոնատներով բուժում |
1 |
1 |
6) |
Աուտոլոգ ցողունային բջիջների փոխպատվաստում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.nccn.org/professionals/physician_gls/pdf/myeloma.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: