ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» օգոստոս 2024 թ. |
N 248-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԹԸՄՊԱՆԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել քթըմպանի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «05» օգոստոս 2024 թ. N 248-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԹԸՄՊԱՆԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C11 |
Քթըմպանի չարորակ նորագոյացություններ |
2) |
C11.0 |
Քթըմպանի վերին պատի |
3) |
C11.1 |
Քթըմպանի հետին պատի |
4) |
C11.2 |
Քթըմպանի կողմնային պատերի |
5) |
C11.3 |
Քթըմպանի առաջային պատի |
6) |
C11.8 |
Քթըմպանի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
7) |
C11.9 |
Քթըմպանի չարորակ նորագոյացություններ` չճշտված |
8) |
C14.0 |
Ըմպանի չարորակ նորագոյացություններ` չճշտված |
9) |
C14.2 |
Վալդեյերի ըմպանային օղակի |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | |||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | |||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | |||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T-Առաջնային ուռուցք
| |||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | |||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | |||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ – ականջաբան-ուռուցքաբան, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ | |||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների | |||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն | |||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր-ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ համադրում | |||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում զննում ընդհանուր անզգայացման պայմաններում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն, |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) Ա |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Աուդիոմետրիա, տիմպանոմետրիա |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 մգ |
150 մգ |
4-6 ամիս |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
600մգ |
750մգ |
4-6 ամիս |
3) |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
300 մգ |
350մգ |
4-6 ամիս |
4) |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 մգ |
180մգ |
4-6 ամիս |
5) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
2000 մգ |
4000մգ |
4-6 ամիս |
6) |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/ |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 մգ |
5000 մգ |
4-6 ամիս |
7) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղահատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
85 հաբ 42500մգ |
4-6 ամիս |
8) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
600 մգ |
4-6 ամիս |
9) |
Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 200մգ |
Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 200մգ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
1000 մգ |
1500 մգ |
4-6 ամիս |
10) |
Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ,1մգ/1մլ |
Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
2մգ |
2մգ |
4-6 ամիս |
11) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
100 մգ |
4-6 ամիս |
12) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
13) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
14) |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
400 մգ |
800մգ |
6-12 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա), բ. էքսցիզիոն բիոպսիաներ, գ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն, դ. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ ե. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա, զ. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա, է. բրախիթերապիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|