Գլխավոր տեղեկություն
Номер
N 2087-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
21.12.2022
Подписан
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата подписания
21.12.2022
Дата вступления в силу
22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

21 դեկտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 2087-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՇՈ ԱՍՏՂԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՄՇՈ ԱՍՏՂԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ներկայացված դիմումը։

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՄՇՈ ԱՍՏՂԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ՄՇՈ ԱՍՏՂԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 20․12․2014թ․, գտնվելու վայրը` ՀՀ, Գեղարքունիքի մ., գ. Ձորագյուղ, 12 փ., տուն 31:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան