«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2004 թվականի N 1194-Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժնի 3.2-րդ կետի «ժա» և 4-րդ բաժնի 4.2-րդ կետի «ժ» ենթակետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով հասարակական (գիտական, կրթական, ուսումնական) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական) նշանակության շինությունների ցանկերը` օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված N 1 օգոստոսի 12-ի N 1194-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
I. Գիտական, կրթական եվ ուսումնական նպատակային նշանակության շինություններ
1. Գիտական, գիտահետազոտական ինստիտուտների շինություններ
2. Կրթական և ուսումնական նշանակության շինություններ, այդ թվում`
մանկապարտեզների,
հանրակրթական դպրոցների,
վարժարանների,
կրթահամալիրների,
արհեստագործական ուսումնարանների,
քոլեջների,
համալսարանների,
ինստիտուտների,
ակադեմիաների (ուսումնական),
կոնսերվատորիաների,
ուսումնական կենտրոնների շինություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 օգոստոսի 12-ի N 1194-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
I. Արդյունաբերական նշանակության շինություններ
1. Էներգետիկայի ոլորտի շինություններ, այդ թվում`
ատոմակայանների և ատոմային ռեակտորով այլ կառույցների,
ջերմային էլեկտրակայանների,
գոլորշու և տաք ջրի արտադրության կայանների,
հիդրոէլեկտրակայանների,
այլընտրանքային էներգետիկայի կայանների,
երկրաջերմային կայանների,
միջուկային վառելիքի արտադրության և հարստացման վերափոխիչ կայանների,
միջուկային վառելիքի միջանկյալ պահպանման կառույցների,
բարձր ռադիոակտիվության թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցների,
գործող և փակված ատոմակայանների և ռադիոնուկլոիդներ օգտագործող
կայանների ռադիոակտիվ թափոնների վերամշակման, թաղման շինություններ:
2. Մետալուրգիայի ոլորտի շինություններ, այդ թվում`
երկաթի,
պողպատի,
գունավոր մետաղների արտադրության, մշակման շինություններ:
3. Լեռնահանքային արտադրության շինություններ:
4. Քիմիական արտադրության ոլորտի շինություններ, այդ թվում`
կաուչուկների արտադրության և վերամշակման,
ռետինատեխնիկական իրերի, այլ օրգանական նյութերի արտադրության և վերամշակման,
կենցաղային քիմիայի նյութերի արտադրության շինություններ:
5. Թեթև արդյունաբերության ոլորտի շինություններ, այդ թվում`
մանածագործական,
գործվածքային,
կոշիկի,
գուլպեղենի,
տրիկոտաժի,
կաշվի,
կարի,
գորգեղենի,
մետաքսի արտադրության շինություններ:
6. Էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտի շինություններ,
այդ թվում`
էլեկտրաշարժիչների,
մարտկոցների,
էլեկտրական սարքերի (ռելեներ, թողարկիչներ),
կիսահաղորդչային սարքերի,
լուսավորման էլեկտրալամպերի,
մալուխների,
լուսատեխնիկական սարքերի,
հատուկ տեխնոլոգիական սարքերի,
բլոկների, հանգույցների և պահեստամասերի արտադրության շինություններ:
7. Սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտի շինություններ,
այդ թվում`
հացի և հացաբուլկեղենի,
հրուշակեղենի,
մակարոնեղենի,
ալյուրի,
համակցված կերերի,
մսի և մսամթերքի,
պտուղ-բանջարեղենի պահածոների,
կաթնամթերքի,
բուսական յուղերի ու ճարպի,
շաքարի և շաքարավազի,
ոգելից և ոչ ոգելից խմիչքների,
հանքային ջրերի,
ձկնամշակման,
ձկան պահածոների,
ծխախոտի արտադրության շինություններ:
8. Փայտի և թղթի արդյունաբերության ոլորտի շինություններ, այդ թվում`
նրբատախտակի,
ատաղձագործական շինարարական իրերի,
կահույքի,
ստվարաթղթի և թղթի արտադրության շինություններ:
9. Շինանյութերի արտադրության ոլորտի շինություններ, այդ թվում`
ցեմենտի,
կրաքարի,
գաջի,
սալիկների,
շինարարական քարերի,
երկաթբետոնյա կառուցվածքների, շինարարական ապրանքների
արտադրության շինություններ:
10. Հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ոլորտի շինություններ:
11. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի շինություններ:
12. Պոլիգրաֆիական արդյունաբերության ոլորտի շինություններ:
II. Գյուղատնտեսական արտադրական նշանակության շինություններ, այդ թվում`
անասնաշենքերի,
դեզանոցների,
ջերմոցների,
չորանոցների,
սիլոսի հորերի,
պահեստների,
անասնաբուժական կայանների,
արհեստական սերմնավորման կայանների,
սառնարանային տնտեսությունների,
կերախոհանոցների,
սերմնաբուծական տնտեսությունների,
թռչնաբուծական տնտեսությունների,
խոզաբուծական տնտեսությունների,
տնկարանային տնտեսությունների,
գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի,
գյուղատնտեսական մթերքի մթերման (բացառությամբ վերամշակման
օբյեկտների) շինություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |